Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցը (ENA) կազմակերպում է միջազգային դասընթացներ

Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցը (ENA)

50 տարուց ի վեր, Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցը հյուրընկալում է տարբեր մայրցամաքներից եկող, դեսպանությունների կողմից ընտրված օտարերկրյա ուսանողների: Ավելի քան 2 600 օտարերկրյա ուսանող վերապատրաստվել են այս դպրոցում:

Դպրոցն առաջարկում է դասընթացների լայն շրջանակ, որոնք նախատեսված են ինչպես երիտասարդ քաղծառայողների կամ ուսանողների, այնպես էլ արդեն փորձառու պաշտոնյաների համար:

Միջազգային դասընթացների հիմնարար սկզբունքներից մեկն է խթանել տեսակետների և փորձի փոխանակումը` հերթագայելով տեսական դասընթացներն ու գործնական պրակտիկան:

Առաջարկվում են դասընթացների երկու փուլ.

- Միջազգային երկարատև փուլը (CIL – Cycle International Long), 16 – ից 18 ամիս տևողությամբ:

- Միջազգային հարաբերությունների կատարելագործման փուլ (CIP)` 8 – ից 11 ամիս տևողությամբ, որը ներառում է երկու բաժին` «միջազգային հարաբերություններ» և «պետական համակարգի կառավարում և մենեջմենթ»:

Երկարատև դասընթացները կարող են լրացվել «Պետական կառավարման բնագավառում հետազոտության» մագիստրատուրայով (MAP):

Ընդունելության ժամանակացույց

- Նոյեմբերի վերջ` հայտադիմումների ներկայացում Ֆրանսիայի դեսպանություն
- Դեկտեմբեր – հունվար / փետրվարի սկիզբ` նախնական ընտրության բանավոր և գրավոր քննություններ
- Փետրվարի 15 / մարտի 31` թեստերի ստուգում և հայտադիմումների դիտարկում Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցի կողմից: Լավագույն դիմորդների ընտրություն
- Մարտ / հունիս` նախապես ընտրված դիմորդների հարցազրույցը Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցի ներկայացուցչի նախագահությամբ քննական հանձնաժողովի հետ, որի անդամների թվում ներառված է դեսպանության առնվազն մեկ ներկայացուցիչ:
- Հունիս` վերջնական ընտրության համար նախատեսված քննական հանձնաժողովի նիստը` Կառավարման ազգային դպրոցի տնօրենի նախագահությամբ, ով հաստատում է դասընթացներին ընդունված դիմորդների ցուցակը: Արդյունքների մասին դիմորդները տեղեկանում են դեսպանության միջոցով:

2012/2013թ.թ. ուսումնական ժամանակացույց

- Միջազգային երկարատև փուլ (CIL) - 2012թ. դեկտեմբերի 3- 2013թ. հուլիսի վերջ
- Միջազգային հարաբերությունների կատարելագործման փուլ (CIP)-2012թ. դեկտեմբերի 3- 2014թ. ապրիլի վերջ

Ընդունելության պայմանները

- Միջազգային երկարատև դասընթացի (CIL) համար` դիմորդը պետք է լինի մինչև 35 տարեկան քաղծառայող: Դպրոցը կարող է նաև ընդունել պետական համակարգում աշխատելու մասնագիտացմամբ որոշակի թվով ուսանողների։

- Միջազգային հարաբերությունների կատարելագործման դասընթացի (CIP) համար` դիմորդը պետք է լինի մինչև 45 տարեկան փարձառու քաղծառայող:

Բոլոր դիմորդները պետք է ունենան բարձրագույն կրթություն:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ena.fr կայք և / կամ կապվեք Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերով կցորդ պրն. Ալիս ԼԵՆԱ հետ:

PDF - 108.4 ko
Informations pratiques
(PDF - 108.4 ko)
PDF - 1 Mo
Formations
(PDF - 1 Mo)
PDF - 233.9 ko
Dossier de candidature
(PDF - 233.9 ko)
PDF - 882.8 ko
La France et ses institutions
(PDF - 882.8 ko)

տպագրված ... 05/12/2013

Էջի սկիզբ