Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի այցը Հայաստան, 2023 թ․ապրիլի 27-ից 28-ը [fr]

Visite à Djermouk avec l'EUMA - JPEG

Ապրիլի 27-ից 28-ը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան։ Նախարար Կոլոննան հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելով մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Նախարարը հաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը արդար, տևական խաղաղությանը՝ հարգելով միջազգային իրավունքը, ինչպես նաև իր աջակցությունը միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան դեկտեմբերի 12-ից ի վեր մոբիլիզացվել է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների՝ հասնելու Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի վերականգնմանը։ Ի վերջո նա իր աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական արդիականացմանը։

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս։

Ապրիլի 28-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Կոլոննան այցելեց Ջերմուկում գտնվող Եվրոպական քաղաքացիական առաքելության կենտրոնակայան, որտեղ նա հանդպեց Եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ղեկավարներին։ Նախարարին ներկայացվեց տեղում տիրող իրավիճակը և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո ստեղծված դիրքերը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախարար Կոլոննան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության ղոհերի հիշատակին։ Նախարարը ջրեց 2018 թվականին Նախագահ Մակրոնի կողմից տնկված ծառը և գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում նշելով՝ « Խորին հուզմունքով եմ Երևանում հիշատակում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը հիշատակելով հարգանքի տուրք ենք մատուցում այս ողբերգության զոհերին։ Իսկ ցեղասպանությունը ճանաչելով, ինչպես անում է Ֆրանսիան, իրականացնում ենք արդարադատություն զոհերի նկատմամբ, սփոփում ինչ-որ չափով նրանց ընտանիքների ցավը և նպաստում, որ այն երբեք չկրկնվի » :

Նախարարն այցելեց նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորներին :

Entretien avec le Premier ministre arménien Nikol Pachinian.
Entretien avec le Ministre des Affaires étrangères de la RA Ararat Mirzoyan.
Visite à Djermouk avec l'EUMA
Visite à Djermouk avec l'EUMA
Visite à Djermouk avec l'EUMA
Recueillement au Mémorial de Tsitsernakaberd
La Ministre Colonna au Musée du génocide arménien
La note de la Ministre Colonna dans le Livre d'or du musée du génocide arménien.
Visite de "Yerablur"
Conférence de presse conjointe

տպագրված ... 03/05/2023

Էջի սկիզբ