Ֆրանսիայի Եվրոպական հարցերով Պետքարտուղար, պրն. Հարլեմ Դեզիրի այցը Երևան (25ապրիլի, 2016թ)

Պարոն Հարլեմ Դեզիրը Երևան էր ժամանել 2016թ. ապրիլի 25-ին: Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նա հայտարարեց, որ իր համար շատ կարևոր է այդ օրը լինել Հայաստանում և որ Հայոց Ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացության մատնվի:

Այնուհետև Պետքարտուղարը հանդիպումներ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Պետքարտուղարը զրուցակիցների հետ երկար քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Նա ընդգծեց Ֆրանսիայի համար զինադադարի հարգման կարևորությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների վերսկսումը հակամարտության խաղաղ և երկարատև լուծման համար՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա. ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն :

Նա կարևորեց վստահության միջոցների վերականգնման անհրաժեշտությունը, մասնավորապես հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը: « Այն ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին ցույց է տալիս, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով», ավելացրեց նա:

Պարոն Հարլեմ Դեզիրը նաև հիշեցրեց, որ Ֆրանսիան սատարում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի ստորագրումը:

տպագրված ... 27/04/2016

Էջի սկիզբ