Ֆրանսիայի Դեսպանը Խոսրովի արգելանոցում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ [fr]

Բնապահպանության նախարար, պրն. Արամ Հարությունյանի հրավերով, Ֆրանսիայի Դեսպան, պրն. Անրի Ռենոն, Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առիթով մեկնեց Արարատի մարզ:

Վեդի քաղաքում դիմավորելով Դեսպանին, Բնապահպանության նախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները շրջակա միջավայրի պաշտպանության համար և վերջինիս կամքը` կանաչ զբոսաշրջության զարգացման համար, մասնավորապես Խոսրովի արգելանոցում:

JPEG - 57.2 ko
L’Ambassadeur accueilli par le Ministre de l’Environnement

Իր հերթին, Դեսպանը գոհունակություն հայտնեց, շրջակա միջավայրի պահպանման հարցում Հայաստանի ցուցաբերած հետաքրքրության համար, ընդգծելով, որ խոսքը հասարակակական, առողջապահական և տնտեսական մարտահրավերների մասին է:
Վեդիի Բնության թանգարան կատարած այցից հետո, Դեսպանը Նախարարի ուղեկցությամբ մեկնեց Խոսրովի բնական արգելանոց, որտեղ նրանց ներկայացվեց վայրի մեղվանոց սարերում և բազմաթիվ պահպանվող տեսակներ:

JPEG - 72.5 ko
Les jeunes visiteurs du Musée de Vedi questionnent l’Ambassadeur
JPEG - 81.3 ko
Le Ministre et l’Ambassadeur visitant le rucher de la réserve de Khosrov

Հայաստանում հաշվվում է չորս ազգային պարկ, երեք արգելանոց և քսան-երկու պահպանվող տարածք: Խոսրովի բնական արգելանոցը իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում: Այն գրավում է 238 քառ. կմ, բացի կենդանական և բուսական աշխարհի նմուշներից ներառելով պատմական վայրեր` այդ թվում Գառնիի տաճարը:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ