Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարի ուղերձը Ապակենտրոնացված համագործակցության 3-րդ Համաժողովին [fr]

Խորապես ցավում եմ, որ օրակարգային խնդիրներն ինձ թույլ չեն տալու այսօր Ձեր հետ Երանում լինել : Այդուհանդերձ, ցանկացա Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ Համաժողովին հաջողության մաղթանքներս ձեզ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի միջոցով: Կցանկանայի այս առիթով շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, որի երկու անդամներ իրենց ներկայությամբ պատվում են Համաժողովի բացման նիստը՝ իմ գործընկեր և բարեկամ պարոն Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարար պարոն Դավիթ Լոքյանին : Երախտիքս եմ հայտնում նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ղեկավարներին և նրանց աշխատակիցներին, ովքեր աշխատել են Համաժողովի աշխատանքների լավագույն պայմաններն ապահովելու համար:

Վեց տարի առաջ, այստեղ, Երևանում մեկնարկ ստացած Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովն արդեն իսկ ինստիտուցիոնալ մեծ հավաք է, որը վկայում է ոչ միայն մեր ապակենտրոնացված համագործակցության հագեցածությունը և ներուժը, այլև մեր երկկողմ հարաբերություններն առհասարակ:

Շատ ավելին քան պարզ դիվանադիտական հարաբերությունները, Ֆրանսիան և Հայաստանը իրավամբ կապված են բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ կերտված ընդհանուր պատմությամբ, որն անհնարին կլիներ անգամ ամփոփել մի քանի նախադասությամբ: Սա թանկ ժառանգություն է և ամուր պատվանդան, որին կարող ենք ապավինել առաջ ընթանալու համար: Արդեն իսկ շատ մտերիմ, մեր երկրները կարող են շատ ավելին անել միասին խաղաղության, անվտանգության և զարգացման ընդհանուր մարտահրավերները դիմագրավելու համար, որոնք Ֆրանսիայի, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրի ուշադրության կենտրոնում են և որի հաջորդ գագաթնաժովը 2018 թվականին կանցկացվի Երևանում: Այս առիթով ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել և երախագիտությունս հայտնել Հայաստանին ի նպաստ ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների իր ստանձնած անմնացորդ հանձնառության համար:

Ֆրանսիան սատարել է Հայաստանին, վերջին 25 տարիների, տարածաշրջանային կոնյուկտուրայի և շրջակա միջավայրի հաճախ դժվար պայմաներում անցած ճանապարհին: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված և տևական, պետությունների տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը հարգող լուծում գտնելու համար: Նա պատրաստ է, մեր ըեդնդհանուր արժեքների շուրջը, ֆրանս-հայկական քաղաքական, տնտեսական և մշակութային իրական փոխգործակցություն կառուցելու: Համոզված եմ, որ ունենք այս ծրագիր միասին հաջողությամբ ավարտին հասցնելու բոլոր տարրերը, որի հենասյուներց մեկը կարող է և պետք է լինի ապակենտրոնացված համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Հանրապետության Ատաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Ֆրանսիայի Ապակենտրոնացված համագործակցության ազգային հանձնաժողովի հովանու ներքո, Հայաստանի Համայնքների միությունը և Ֆրանսիայի միավորված քաղաքներ կառույցը (Cites Unies France) համտեղ կազմակերպում են ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ Համաժողովը:

Առանձնաշնորհյալ կապերի և համայնքների միջև ավելի քան 25 տարվա երկխոսության արդյունքում նշանակալի ձեռքբերումներ գրանցվեցին արածքային զարգացման ոլորտում: Ոգևորված 2016 թվականին գրանցված ավելի քան 70 գործակցային ծարգրերով, Հայաստանը Ցամաքային Եվրոպայի առաջին երկրների շարքում է, որոնց հետ ֆրանսիական տեղական համայնքներն ամենաշատն են ծրագրեր իրագործել: Այսպես, ֆրանսիական ավելի քան 30 տարածքային միավորներ գործընկերային կապեր են հաստատել իրենց շուրջ քսան հայ գործընկերների հետ, ցույց տալով նման համագործակցության հասունությունը և հաջողությունը: Այս նախանշանի ներքո եմ պատկերացնում ւմ ձեր երրորդ Համաժողովը, որին ամենայն հաջողություն եմ մաղթում:

Հայաստանի անկախության և դիվանագիտական մեր հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում, համոզված եմ, որ Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ Համաժողովը նոր լիցք կհաղորդի մեր տեղական համայնքների տեղական մակարդակով իրականացված դիվանագիտությանը: Մաղթում եմ նաև, որ վերջիններս առիթը հանդիսանային, որպեսզի Ֆրանսիան և Հայաստանը միասին, վերահաստատեին հավասարակշռված, կուռ և տևական գործընկերություն կառուցելու մեր հանձնառությունը, որը շահեկան կլինի մեր երկու ժողովուդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար:

տպագրված ... 09/12/2016

Էջի սկիզբ