Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի սթ. մայիսի 17-ի հայտարարությունը

« Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են : Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը : »

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ