Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. օգոստոսի 4-ի հայտարարությունը. [fr]

« Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար » :

տպագրված ... 05/08/2014

Էջի սկիզբ