Ֆրանսիայի Ազգային տոնը Երևանում [fr]

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանություն և տոնի կապակցությամբ շնորհավորել Դեսպանին :

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Դեսպանը ընդունելության էր հրավիրել հայ քաղաքական, տնտեսական և մշակութային գործիչների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների: Նույն երեկոյան, Հայաստանում տեղակայված ֆրանսիական ձեռնարկությունների աջակցությամբ, Դեսպանատան այգում հյուրընկալվել էին ֆրանսիական և ֆրանս-հայկական համայնքի ներկայացուցիչները :

Փոփոխությունների նշանի ներքո` հուլիսի 14-ի տոնակատարությունները թույլ տվեցին հիշատակել ֆրանս-հայկական հարաբերությունների կենսունակությունն ու Հայաստանի առաջընթացը` Եվրոպայի Միության հետ մերձեցման գործում :

JPEG - 316.2 ko
L’Ambassadeur de France accueille le Président Sarkissian Ֆրանսիայի Դեսպանը ընդունում է Նախագահ Սարգսյանին

տպագրված ... 19/07/2012

Էջի սկիզբ