Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի այցը Հայաստան [fr]

ՀՀ ԱԺ Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պրն. Արա Բաբլոյանի հրավերով, չորսօրյա այցով Հայաստան էին ժամանել ֆրանսիացի պատգամավորներ՝ Ֆրանսիա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեն և նրա տեղակալներ տիկին Վալերի Բուայեն և պրն. Գի Տեսիեն :

ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ֆրանսիական կապերը ընդլայնվում են բոլոր ոլորտներում : Նախագահ Սարգսյանը մասնավորապես ողջունեց Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների և շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության գրանցած հաջողությունները և կոչ արեց էլ ավելի ամրապնդել ֆրանս-հայկական կապերը : Նա նաև ընդգծեց Փարիզի և Երևանի միջև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը :

JPEG - 26 ko
Les membres de la délégation et l’Ambassadeur se sont entretenus avec le Président de la République d’Arménie
JPEG - 26.5 ko
Le Président Sarkissian et M. René Rouquet, président du groupe d’amitié parlementaire France-Arménie.

Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, ֆրանսիական պատվիրակությունը այցելեց Ազգային Ժողով, որտեղ ֆրանսիացի և հայ պատգամավորները ողջունեցին երկու երկրների միջև համագործակցությունը և ընդգծեցին պատգամավորական բարեկամության խմբերի դերը տեղական և ազգային մակարդակով գործընկերության զարգացման գործում :

JPEG - 40.8 ko
Les députés français, en réunion de travail avec leurs homologues arméniens, ont pu dresser les perspectives de développement de la coopération parlementaire
JPEG - 39.2 ko
De gauche à droite : les députés Guy Teissier, René Rouquet, Eduard Sharmazanov (vice-président de l’Assemblée Nationale Arménienne), Valérie Boyer, et Ara Babloyan

Ֆրանսիական պատվիրակությունը, որ մեծ Եղեռնի հարյուրամյակին ընդառաջ կոչ արեց Թուրքիային աշխատել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի համալիր և պսակ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակին :

Les députés ont observé une minute de silence en mémoire des quelques 1.200 00 victimes du génocide. - JPEG

Լուսանկարները՝ ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ Նախագահի մամլո ծառայության

տպագրված ... 13/12/2013

Էջի սկիզբ