Ֆրանսիական հնագիտությունը ուշադրության կենտրոնում [fr]

Հունիսի 7-ից 9-ը Ֆրանսիայում անցկացվող Հնագիտության ազգային օրերի շրջանակներում, Ֆրանսիայի Դեսպանության Մշակույթի և Համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, ս.թ. հունիսի 8-ին, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում, անկացրեց «Հնագիտության արժևորումը. Ֆրանսիական փորձի դասերը Հայաստանի համար» թեմայով հանդիպում – քննարկում:

Հիմնականում տուրիզմի և թանգարանային ոլորտը ներկայացնող մոտ քսան մասնագետի մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում, պրն. Ժան-Միշել Կասբարյանը կարևորեց հնագիտության տնտեսական առավելությունները, ներկայացնելով ֆրանսիական օրինակներ, մասնավորապես Պրովանս-Ալպեր-Լազուր ափ շրջանի «Մշակութային արդյունաբերություն և ժառանգություն » կենտրոնի օրինակը: Կենտրոնը, որ միավորում է բազմաթիվ քաղաքներ, գիտական մարմիններ, հնագիտական վայրեր և շրջանի ստեղծագործական ընկերություններ, ակտիվորեն իրականացնում է հետազոտական աշխատանքներ, հնագիտական տարածքների բարեկարգում, տեխնոլոգիական նորարարական արտադրանք, ինչպես նաև ապահովում մշակութային ապրանքներ և ծառայություններ` հնագիտական ժառանգության շուրջ:

Որպես քննարկման առարկա, առաջարկվեց Տաթևի տուրիստական կենտրոնի նախագիծը, որի շուրջ աշխույժ բանավեճ ծավալվեց: Մասնակիցներն առաջարկեցին Ֆրանսիայի Դեսպանությանը հաջորդ տարի ևս Հնագիտության ազգային օրերի շրջանակում կազմակերպել միջոցառում:

JPEG - 33.4 ko
Le Conseiller de Coopération et d’Action Culturelle à l’issue de la conférence

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ