Ֆրանսիական կինոյի հինգշաբթիները Երևանում [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ալիանս ֆրանսեզի կողմից կազմակերպված «Jean de la Lune» ֆիլմի ցուցադրումը մեծ թվով հանդիսատես ունեցավ: Ստեֆան Շեշի և Սառա Կլարա Վեբերի անիմացիոն ֆիլմը դիտելու համար, նոյեմբերի 28-ին ավելի քան 370 հանդիսատես էր հավաքվել Մոսկվա կինոթատրոնում: Կինո էին եկել հիմնականում գործընկեր հաստատությունների դպրոցականները և նրանց ծնողները

թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա բաժին,

ֆրանսիական դպրոցներ,

ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ,

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն,

Children first կազմակերպություն :

JPEG - 38.1 ko
Les écoliers arméniens sont venus en nombre pour ce cours de français très particulier

Անիմացիոն ֆրանսիական կինոն նորարար ոլորտ է և համաշխարհային մասշտաբով հայտնի՝ իր գեղարվեստական լուծումներով: Ֆրանսիայի դեսպանությունը մեծ ուշադրություն է հատկացնում անիմացիոն ֆիլմերի տարածմանը, մասնավորապես ամեն տարի հոկտեմբերին Երևանում կազմակերպված Ռեանիմանիա փառատոնի շրջանակներում : Մոտ ապագայում ծրագրվում է կազմակերպել նոր սեանսներ ֆրանկոֆոն դպրոցականների համար:

JPEG - 32.9 ko
Les élèves provenaient de différentes écoles francophone d’Erevan
JPEG - 27.4 ko
L’Ambassade de France et l’Alliance Française ont organisé en 2013 plus d’une dizaine de projections dans le cadre des jeudis du cinéma

Crédit photographiques : Ambassade de France/S. Broyart

տպագրված ... 13/12/2013

Էջի սկիզբ