Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի 2020-2021թթ հայտամրցույթ [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի (BGF) հայտամրցույթ 2020-2021 ուսումնական տարվա համար :

Ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայում ուսումնառության բոլոր ոլորտների համար ներկայացվող դիմումները՝ մասնագիտական բակալավրիատի (լիսանս) 3-րդ կուրս, մագիստրատուրա (մաստեր) և դոկտորանտուրա բաժիններում ընդունելի են :

Հատուկ ուշադրություն է դարձվում նախկին ուսումնական հաստատությունում թեկնածուների գրանցած արդյունքներին և անձնական ու մասնագիտական ծրագրերի համապատասխանությանը :
Անգլերեն լեզվով առաջարկվող դասընթացների համար ներկայացվող հայտերը նույնպես ընդունվում են :

Դիմումները ներկայացնելուց առաջ, թեկնածուներին առաջարկվում է ուշադիր կարդալ ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուի ուղեցույցը՝

PDF - 425.7 ko
Mode d’emploi bourses d’études
(PDF - 425.7 ko)

Թեկնածության ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ՝

Word - 519.3 ko
Dossier de candidature BGF 2020-2021
(Word - 519.3 ko)

Հայտերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ. հունիսի 10-ն է:

Ծանոթագրություն. Ֆրանսիական կառավարության կրթաթոշակների հատկացման մրցույթի արշավի ավարտին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը երկրորդ փուլում ընտրություն կկատարի առաջին փուլով չանցած դիմումներից՝ նրանց ընձեռելով համալսարանում գրանցման վճարից ազատման հնարավորություն (այս դրույթը չի վերաբերում դրամական կամ սոցիալական աջակցությանը) :

***
Ֆրանսիայում ուսումնառության և պրակտիկ կյանքին վերաբերող լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝

  • Դեսպանության կայքում զետեղված, հայ ուսանողների ուսման հնարավորությունների և Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդգրկվելու եղանակների մասին մեր հոդվածից,
  • Կամպուս Ֆրանսի www.campusfrance.org կայքում

***
Լրացուցիչ հարցերի համար դիմել համալսարանական հարցերով կցորդին, լրացնելով ստորև ներկայացված ձևաթուղթը կամ Campus France Arménie ֆեյսբուքյան էջիմիջոցով:

  • Covid-19 համաճարակի համատեքստում, հնարավոր է կազմակերպել հարցազրույցներ սկայպով՝ նախօրոք դիմելու դեպքում։
  • Երևանի Ալիանս ֆրանսեզի բացումից հետո, հանդիպումները կարող են կազմակերպվել նախօրոք գրանցվելու դեպքում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը։ Հեռ.՝ 010 58 66 99.

Ուղարկել նամակ

տպագրված ... 02/10/2020

Էջի սկիզբ