Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի 2018-2019թթ հայտամրցույթ [fr]
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի (BGF) հայտամրցույթ 2018-2019 ուսումնական տարվա համար :
Ինչպես նախորդ տարիներին, Ֆրանսիայում ուսումնառության բոլոր ոլորտների համար ներկայացվող դիմումները՝ մասնագիտական բակալավրիատի (լիսանս) 3-րդ կուրս, մագիստրատուրա (մաստեր) և դոկտորանտուրա բաժիններում ընդունելի են :
Հատուկ ուշադրություն է դարձվում նախկին ուսումնական հաստատությունում թեկնածուների գրանցած արդյունքներին և անձնական ու մասնագիտական ծրագրերի համապատասխանությանը :
Անգլերեն լեզվով առաջարկվող դասընթացների համար ներկայացվող հայտերը նույնպես ընդունվում են :
Դիմումները ներկայացնելուց առաջ, թեկնածուներին առաջարկվում է ուշադիր կարդալ ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուի ուղեցույցը՝
- Mode d’emploi - bourses d’étude
- Mode d’emploi - bourses d’étude (PDF - 92.8 ko)
Թեկնածության ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ՝
- Dossier de candidature - BGF 2018-2019
- Dossier de candidature - BGF 2018-2019 (Word - 18.9 ko)
Ֆրանսիայում ուսումնառության և պրակտիկ կյանքին վերաբերող լրացուցիչ տեղեկություններին ծանոթացեք www.campusfrance.org կայքում :
Հայտերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 15-ն է, այս ժամկետից հետո ոչ մի դիմում չի ընդունվի :
Լրացուցիչ հարցերի համար դիմել համալսարանական հարցերով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդին (frederique.reinbold@diplomatie.gouv.fr, նախօրոք դիմելու դեպքում հանդիպումներն անց են կացվում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը Երևանի Ալիանս ֆրանսեզում : Հեռ.՝ 010 58 66 99).