Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի 2017-2018թթ հայտամրցույթ [fr]


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարում է ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող ամենամյա կրթաթոշակի (BGF) հայտամրցույթ 2017-2018 ուսումնական տարվա համար :


Մրցույթին կարող են մասնակցել Ֆրանսիայում մասնագիտական բակալավրիատի (լիսանս) 3-րդ կուրս, մագիստրատուրա (մաստեր) և դոկտորանտուրա բաժիններում գրանցված ուսանողները: Ընդունվում են ուսումնառության բոլոր ոլորտների համար ներկայացվող դիմումները: Անգլերեն լեզվով առաջարկվող դասընթացների համար ներկայացվող հայտերը նույնպես ընդունվում են :


Հատուկ ուշադրություն է դարձվում նախկին ուսումնական հաստատությունում թեկնածուների գրանցած արդյունքներին և անձնական ու մասնագիտական ծրագրերի համապատասխանությանը :


Դիմումները ներկայացնելուց առաջ, թեկնածուներին առաջարկվում է ուշադիր կարդալ ֆրանսիական կառավարության կրթաթոշակառուի ուղեցույցը՝

PDF - 362.8 ko
(PDF - 362.8 ko)


Պահանջվող փաստաթղթերի ցանկը հստակեցված է թեկնածության ձևաթղթում, որը կարելի է ներբեռնել այստեղ՝

Word - 18.7 ko
(Word - 18.7 ko)

Ֆրանսիայում ուսումնառության և պրակտիկ կյանքին վերաբերող լրացուցիչ տեղեկություններին ծանոթացեք www.campusfrance.org կայքում :


Հայտերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության բաժին՝ տիկին Ֆրեդերիկ Ռայնբոլդին : Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. հունիսի 16-ին է, այս ժամկետից հետո ոչ մի դիմում չի ընդունվի :


Լրացուցիչ հարցերի համար դիմել համալսարանական հարցերով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդին (frederique.reinbold@diplomatie.gouv.fr, նախօրոք դիմելու դեպքում հանդիպումներն անց են կացվում յուրաքանչյուր չորեքշաբթի ժ.17.00-ից 19.00-ը Երևանի Ալիանս ֆրանսեզում : Հեռ.՝ 010 58 66 99).

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ