Ֆրանսիական դասական կինո 2-րդ եթերաշրջան [fr]

Ֆրանսիական դասական կինո * 2-րդ եթերաշրջան* Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

Առաջին հագեցած եթերաշրջանից հետո, որի ընթացքում ցուցադրվեցին Ժան Ռենուարի, Ժոզեֆ Լոզեի, Ռոբեր Բրեսոնի և Ժան-Լյուկ Գորդարի ֆիլմերը՝ մասնակցությամբ այնպիսի դերասանների ինչպիսիք են Ժան Գաբենը, Ալեն Դելոնը, Ժան Մորոն, Մարտեն Լասալը, Ժան-Պոլ Բելմոնդոն և Աննա Կարինան, մենք մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ֆրանսիական Դասական Կինոյի երկրորդ եթերաշրջանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ Հայկական Ալիանս Ֆրանսեզի, ՀԲԸՄ Երևանի, AFG Film Club-ի և Institut Français-ի աջակցությամբ: ՀԲԸՄ Երևանի դահլիճում ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը ժամը 19:00-ին կցուցադրվեն համաշխարհային կինոարտադրությունում մեծ պատմություն կերտած ևս չորս ֆիլմ:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 7-ին, հինգշաբթի. 19:00

JPEG

Ascenseur pour l’échafaud
Լուի Մալ - Ֆրանսիա - 1958 - 90ր.
Դերերում՝Ժան Մորո, Մորիս Ռոնե, Լինո Վենտուրա Օրիգինալ (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով
Երաժշտությունը՝ Միլս Դավիսի

ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ. այս սեպտեմբեր ամսին Ascenseur pour l’échafaud ֆիլմը 60 տարեկան է: Լուի Մալը սկսել է այն ցուցադրել 1957 թ.-ի սեպտեմբերին: Գեղեցիկ սև և սպիտակ ֆիլմ՝ զգայական երաժշտությամբ:

Սինոպսիս: Ժյուլիեն Տավերնիեն և նրա սիրուհի Ֆլորանս Կարալան՝ իր տնօրենի կինը, սարսափելի ծրագիր են մշակել խանգարող ամուսնուն խաղից հանելու համար: Սպանությունից հետո Ժյուլիենը վերադառնում է հանցանքի վայր՝ մոռացված իրը վերցնելու համար, սակայն մնում է վերելակի մեջ: Դրսում, Լուին գողանում է նրա մեքենան և հեռանում իր ընկերուհի Վերոնիկի հետ: Ֆլորանսը, ով սրճարանում սպասում է իր սիրեկանին, ճանաչում է մեքենան, բայց ոչ վարորդին: Մինչդեռ հասկանում է, որ վերջինս ընկերակից ունի: Իրեն զգալով դավաճանված՝ նա թափառում է Փարիզում, իսկ այդ ընթացքում Ժյուլիենը փորձում է դուրս գալ վերելակից:
- Prix Louis-Delluc 1957
- Grand Prix du disque de l’Académie Charles-Cros 1958

Հոկտեմբերի 5-ին, հինգշաբթի. 19:00

JPEG

Pépé le Moko
Ժյուլիեն Դյուվիվյե - Ֆրանսիա - 1937 - 93ր
Դերերում՝Ժան Գաբեն, Միրեյ Բալեն
Օրիգինալ (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով

Սինոպսիս: Փարիզյան Փարիզեցի հանցագործ Պեպե Մոկոն հանգրվան է գտել Ալժիրի կասբահում, որը դարձել է նրա անձեռնմխելի տարածքը: Նա այնտեղ պաշտպանված է թաղամասի կասկածելի բնակչության կողմից: Ոստիկանական խումբը քննիչ Սլիմանի գլխավորությամբ և Լուվենի հանձնարարականով բռնում է Պեպեին և նրա հանցախմբին, սակայն Պեպեին հաջողվում է փախչել: Նա հանդիպում է մի վախեցած զբոսաշրջիկի՝ Գաբիին, ով ի վերջո դառնում է նրա սիրուհին: Ինեսը՝ նրա սիրուհին և քննիչ Սլիմանը համախմբում են իրենց ուժերը Պեպեին գտնելու համար: « Ֆրանսիական ֆիլմերի ցանկում Ժյուլիեն Դյուվիվիեի Pépé le Moko ֆիլմը փարոս է: Այն պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց դերասաններն այլևս չկան, այսինքն երկրորդական դերերը կարող էին լինել առաջնային“: Ժան-Պիեր Մոկի

Նոյեմբերի 2-ին, հինգշաբթի. ժ.19:00

JPEG

Le salaire de la peur
Անրի Ժորժ Կլուզո - Ֆրանսիա - 1953 - 131 րոպե
Դերերում Իվ Մոնտան, Շարլ Վանել, Ֆոլկո Լյուլի, Պետեր Վան Էյք
Օրիգինալ (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով

Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները: Կատարյալ,անողոք, ֆրանսիական սև կինոյի զարդ: Իրական զարդ:

Սինոպսիս: Լատինական Ամերիկայի հեռավոր գյուղերից մեկում մի քանի եվրոպացիներ, ովքեր այստեղ են հայտնվել իրենց արկածախնդրության արդյունքում, հույս ունեն մի օր գտնել աշխատանք, որպեսզի կարողանան ինքնաթիռի տոմս գնել: Հաջողությունը ժպտում է նրանց, երբ ամերիկյան մի նավթային ընկերություն փնտրում է վարորդների՝ նիտրոգլիցերին տեղափոխելու համար: Չորս անհույսները դիմում են՝ Յոն և Մարիոն՝ երկու ֆրանսիացի, Լյուգին՝ իտալացի և Բիմբան՝ գերմանացի: Ճամփորդությունը սկսվում է այնպիսի վատթար վիճակում գտնվող ճանապարհի վրա, որ գրեթե ամեն մի փոսը սպառնում է պայթեցնել մեքենաները և վարորդներին:

1953թ.-ի Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակ
1953 թ.-ի Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի մրցանակ Շարլ Վանելին՝ տղամարդու լավագուն դերի համար
1953թ.-ին Մելիես մրցանակ
1955 թ.-ին British Academy Film Award-ի մրցանակ՝ որպես լավագույ ֆիլմ

Դեկտեմբերի 7-ին, չորեքշաբթի, ժամը 19:00
JPEG

Le mépris
Ժան Լյուկ Գոդար - Ֆրանսիա/Իտալիա - 1963 - 110 ր
Դերերում՝Բրիջիտ Բարդո, Միշել Միկոլի, Ֆրից Լանգ
Օրիգինալ (ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն)՝ անգլերեն ենթագրերով

ՏԱՐԵԴԱՐՁ և ՄԵԾԱՐՈՒՄ. Ժան-Լյուկ Գոդարը տոնում է իր ծննդյան 87-րդ տարեդարձը այս դեկտեմբեր ամսին: Le mépris ֆիլմը իր հերթին կտոնի իր՝ ֆրանսիական էկրան բարձրանալու 54-րդ տարեդարձը:

Սինոպսիս: Հաջողակ սցենարիստ Պոլ Ժավալը աշխատում է «Ոդիսևսի» ադապտացիայի վրա, որը պետք է նկարահանիի Ֆրից Լանգը: Շուտով նա նկատում է, որ Լանգը անհամաձայության մեջ է Պրոկոշի՝ ամերիկացի արտադրողի հետ: Վերջինս ցանկանում է ֆինանսավորել էպիկական մի ֆիլմ, մինչդեռ ռեժիսորը ցանկանում է տեղծել հոգեբանական ֆիլմ: Կամիլը՝ Պոլի կինը, միանում է նրան Սինեսիտայում: Նրանք երկուսով հրավիրված են Պրոկոշի տուն, ով հետաքրքրություն է ցուցաբերում երիտասարդ կնոջ հանդեպ: Պոլը նրան թույլ է տալիս մեկնել ամերիկացու հետ՝ հուսալով, որ վերջինս կնկատի իրեն: Կամիլը, ով սիրում է ամուսնուն՝ հիասթափված է: Նա հրաժարվում է խաղի մեջ մտնել և հանկարծակի փոխում է իր վերաբերմունքը Պոլի նկատմամբ...

տպագրված ... 04/08/2017

Էջի սկիզբ