Ֆրանսիական դաշնամուրային երաժշտությունը ուշադրության կենտրոնում [fr]

Մայիսի 5-ին Ֆիլհարմոնիկ համերգասրահում ավելի քան 800 հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ միջազգային բազմաթիվ բեմերում հանդես եկած, ֆրանսիացի տաղանդավոր դաշնակահար, մենակատար Միշել Բուրդոնկլը:

Ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի Ձախ ձեռքի համար գրված դաշնամուրի կոնցերտոյի նրա փայլուն կատարումը հանդիսատեսների կողմից ընդունվեց խանդավառությամբ, որոնցից շատերն առաջին անգամ էին ունկնդիր լինում այս ստեղծագործությանը և որն առաջին անգամ էր կատարվում Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Համերգի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր 20-րդ դարի ֆրանսիական երաժշտությանը և Ռավելին: Կոնցերտոյին հաջորդեց կոմպոզիտորի առավել հայտնի ստեղծագործությունը`Բոլերոն:

Այս համերգով, Ֆրանսիայի Դեսպանությունը, որը ներկայացված էր Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանի կողմից, շարունակում է իր համագործակցությունը Հայաստանի հայտնի երաժշտական խմբերի հետ, նպատակ ունենալով խթանել ֆրանսիական և ժամանակակից երաժշտության տարածումը և ներկայացնել տաղանդավոր երաժիշտ կատարողներին:

Համերգը, որ տրվեց Փարիզի Աստվածամոր Տաճարի կառուցման 850-րդ տարելիցի կապակցությամբ, եզրափակում էր Ֆրանսիայի Դեսպանության 2013թ. Ֆրանկոֆոնիայի միամսյակը: Իսկ միամսյակը մեկնարկել էր մարտի 19-ին, ֆրանսահայ հայտնի երգչուհի Էլեն Սեգարայի համերգով, ով, 1998թ. հանրաճանաչ դարձավ Փարիզի Աստվածամոր Տաճարը մյուզիքլում Էսմերալդայի դերակատարումով:

JPEG - 40.3 ko
Le pianiste français Michel Bourdoncle

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ