Ֆրանսերեն լեզվի ատեստավորումը [fr]

Ֆրանսերեն լեզվի ատեստավորումը սահմանված է ըստ Լեզուների համար եվրոպական ընդհանուր եվրոպական չափորոշիչների (CECRL) : 2001թ. Եվրոպայի խորհրդի կողմից հրապարակված այս փաստաթուղթը առաջարկում է լեզվի քննություններ երեք հիմնական մակարդակներում, որոնք իրենց հերթին կազմված են վեց ենթամակարդակներից (A1, A2, B1, B2, C1, C2).

Ոչ ֆրանսախոս ուսանողների ֆրանսերեն լեզվի գնահատում
Պարտադիր քննությունների համար պահանջվող մակարդակները

PNG - 63.6 ko
Les certifications de langue française

Գոյություն ունի վկայականի երկու տեսակ.

Ֆրանսերեն լեզվի դիպլոմներ

DELF –ը (ֆրանսերեն լեզվի ուսումնառության դիպլոմ) և DALF-ը (ֆրանսերեն լեզվի խորացված ուսումնառության դիպլոմ) Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության կողմից տրվող պաշտոնական դիպլոմներ են, որոնք հավաստում են օտարերկրացիների և ծագումով ոչ ֆրանկոֆոն երկրներից ֆրանսիացիների, ինչպես նաև այն թեկնածուների ֆրանսերենի իմացության մակարդակը, ովքեր չունեն ֆրանսիական միջնակարգ կամ բարձրագույն կրթության դիպլոմ:

Ֆրանսերեն լեզվի թեստեր

TCF-ը (Ֆրանսերենի իմացության թեստ) և TEF-ը (Ֆրանսերենի իմացության գնահատման թեստ) ֆրանսերենի մակարդակի ստուգման թեստեր են, որոնք մշակվել են Մանկավարժական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIEP) կողմից : Այն բաց է բոլորի համար, անկախ ուսումնառության կամ ֆրանսերենի տիրապետման մակարդակից :

Որո՞նք են տարբերությունները

Դիպլոմները, ինչպես և թեստերը կազմակերպվում են Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված 6 մակարդակների սանդղակով: Այսուհանդերձ գոյություն ունեն որոշ տարբերություններ.

- Դիպլոմի առավելությունը. DELF-ը և DALF-ը վավեր է ցկյանս, այնինչ TCF-ի և TEF-ի վաղեմության ժամկետը սահմանափակ է (երկու տարի) ;

- TCF-ի և TEF-ի առավելությունը. թեստը ձախողել հնարավոր չէ, ինչպիսին էլ արդյունքը լինի, դիմորդը ստանում է պաշտոնական վկայական որտեղ հստակ ներկայացված է նրա ֆրանսերենի իմացության մակարդակը :

Հայաստանում, ֆրանսերենի ատեստավորումն ու գրանցումն ապահովում է Հայկական Ալիանս ֆրանսեզը: Գրանցման կարգը ու օրացույցը առկա է www.alliancefr.am կայքում և հետևյալ էջերում՝

տպագրված ... 02/04/2020

Էջի սկիզբ