Ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա ում սպասում էին» ֆիլմը հայաստանյան կինոթատրոնների էկրանին [fr]

Այս առիթով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մեկնել էր Խաչիկ՝ մասնակցելու մամուլի ասուլիսին, որին ներկա էին ֆիլմի ռեժիսորը և դերակատարներից շատերը, այդ թվում Միքայել Դովլաթյանը և Արսինե Խանջյանը:

Այս նուրբ կատակերգության մեջ Պատրիկ Շենեն մարմնավորում է ֆրանսիացի դերասանի, ով հանգամանքների բերումով հայտնվել է հայկական մի գյուղում և ի մեծ զարմանս իրեն՝ մեծարվում է որպես փրկիչ:

Ֆիլմի երևանյան ցուցադրությունը տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 14-ին Մոսկվա կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում՝ ռեժիսորի ներկայությամբ:

Նշենք, որ ներկայումս ֆիլմը ցուցադրվում է մայրաքաղաքի 4 կինոթատրոններում:

JPEG JPEG JPEG JPEG

տպագրված ... 26/09/2017

Էջի սկիզբ