Ֆրանկոֆոն ֆիլմերի 3րդ փառատոն [fr]

2019 թվականի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, ս.թ. մարտի 11-ից 18-ը կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի 3րդ փառատոնը: Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում:

Ցուցադրվելու են 2013-ից 2019 թվականի բոլոր ժանրերից ֆիլմեր՝ կատակերգություններ, դրամաներ, անիմացիոն ֆիլմեր և այլն:

JPEG - 91.6 ko
Ֆրանկոֆոն ֆիլմերի 3րդ փառատոն

Հանդիսատեսը հնարավորություն կունենա բացահատելու Անահիտ Դասո Տեր - Մեսրոպյանի « Arménie(s) Արտիստների ժամանակը » վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան : Ֆիլմի պրոդյուսորն է Սերժ Ավեդիկյանը:

Ընդհանուր առմամբ կցուցադրվի 11 ֆիլմ: Ֆիլմերը ֆրանսերենով են՝ ռուսերեն կամ հայերեն ենթագրերով :

Մուտքն ազատ է:

տպագրված ... 09/04/2019

Էջի սկիզբ