Ֆրանկոֆոն մամուլի միության հայկական մասնաճյուղի ստեղծումը [fr]

Մայիսի 7-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բազմաթիվ հրավիրյալների ներկայությամբ տրվեց Ֆրանկոֆոն մամուլի միության (UPF) հայկական մասնաճյուղի հանդիսավոր մեկնարկը:

Le courrier d’Erevan-ը համախմբել է ֆրանկոֆոն լրագրողներին

JPEG - 47.2 ko
L’Ambassadeur de France félicite Mme Zara Nazarian, Présidente de la section arménienne de l’Union de la Presse francophone et à l’initiative de cette création.

«Ֆրանսախոս հայ լրագրողներին մեկ մասնագիտական միության կազմում համախմբելու գաղափարն առաջացել էր վաղուց, սակայն իրականություն դարձավ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի խրախուսման և աջակցության շնորհիվ : Նախաձեռնությանը շատ արագ իր օժանդակությունը հայտնեց նաև Ֆրանկոֆոն մամուլի միությունը (ֆրանկոֆոն ամենահին կազմակերպությունն է` ստեղծված 1950թ)` համաձայնելով մասնագիտական տեղական այս միությանը տալ UPF-ի ազգային մասնաճյուղի կարգավիճակ : Այսպիսով, Հայաստանը մաս դարձավ մասնագիտական մի մեծ ընտանիքի, որն իր կազմում համախմբում է աշխարհի 125 երկրների ավելի քան 3000 անդամի:
UPF-ի հայկական մասնաճյուղն այժմ միավորում է ֆրանսերենը ակտիվորեն կիրառող մոտ 12 լրագրողի: Այն բաց է նաև Հայաստանում բնակվող ֆրանկոֆոն օտարերկրացի լրագրողների համար: Միության հիմնական նպատակներից են Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացումը տեղեկատվական-հաղորդակցական միջոցների ասպարեզում, ֆրանսերենը որպես հաղորդակցության միջոց գործածող տարատեսակ հրապարակումների (տպագիր, էլեկտրոնային մամուլ և այլն) միջև կապերի հաստատումը միջազգային մակարդակով, իր անդամների կապերի և հմտությունների համատեղումը` խոսքի ազատության զարգացման և ամրապնդման նպատակով, ինչպես նաև մասնագիտական փոխօգնության և համերաշխության միտված ցանկացած գործունեություն:
Ֆրանկոֆոն մամուլի միության հայկական մասնաճյուղը վայելում է նաև Հայաստանի ժուռնալիստների միության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությունը : »

Հոդվածը զետեղվել է Տիկին Նազարյանի բարեհաճ համաձայնությամբ www.cde.am

Դեսպանությունը ողջունում է UPF-ի հայաստանյան մասնաճյուղի ստեղծումը, որը կնպաստի հայ լրագրողների ազատության և հնարավորությունների ընդլայնմանը, միևնույն ժամանակ ընդգծելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի զարգացման գործում:

JPEG - 44.3 ko
Les journalistes francophones arméniens ainsi que de nombreuses personnalités francophones de la culture et des affaires d’Arménie étaient présents pour l’occasion
JPEG - 15.4 ko
Zara Nazarian, Présidente de la section arménienne de l’Union de la Presse francophone.
JPEG - 22.4 ko
L’Ambassadeur de Grèce avait également tenu à assister au lancement de cette initiative.
JPEG - 24.7 ko
L’Ambassadeur s’entretien avec les journalistes.
JPEG - 24.7 ko
L’Ambassadeur et Mme Nazarian, accompagnés de l’attaché de presse de cette Ambassade, ont porté un toast à l’avenir de la nouvelle section arménienne de l’Union Internationale de la Presse francophone.

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ