Ֆրանկոֆոն երգի նոր տաղանդները սփյուռքում փառատոնի առաջին երեկոյի հաջողությունը [fr]

Ֆրանսիայի Դեսպանության 2013թ. ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, կիրակի, ապրիլի 14-ին, Mezzo ակումբում, գիտակ և խանդավառ լսարանի առջև հանդես եկան տաղանդավոր երգչուհի Շաքե Մուրադյանը և ոչ պակաս տաղանդավոր կիթառահար Առնո Սանտամարիան :

Լիքը դահլիճ, շիկացած մթնոլորտ, երկու շնորհալի երաժիշտների ինքնատիպ ստեղծագործություններ և միջազգային երգացանկի սիրված երգեր դահլիճի ձայնակցությամբ` ահա հաջողված երեկոյի բաղադրիչները: Իրար կատարելապես փոխլրացնող դուետ, մեղմ ու թեթև մեղեդիներ հղկված տեքստերով Շաքեի կատարմամբ, փայլուն ու գեղեցիկ պոեզիայով համեմված երգեր` ռոքի հիման վրա ստեղծված երաժշտություն, կիթառի վիրտուոզ կատարում և Առնոյի միաժամանակ խռոտ և մեղմ ձայնը:

Կհանդիպենք ուրբաթ, ապրիլի 19-ին, ժ, 20.30-ին` Նոր տաղանդների փառատոնի երկրորդ համերգին, կրկին Mezzo ակումբում, ուր հանդիսատեսին սպասվում է երկար երեկո: Րաֆֆի Բարսամյան, Եվա Բերբերյան և … Ալեքսիս H.K` Փարիզի Կազինոյում կայանալիք համերգից ընդամենը մի քանի շաբաթ առաջ :
Ուշ քնողներ, բաց մի թողե’ք, Ամրագրե’ք ձեր տեղերը:

JPEG - 2.2 Mo
Shaké Mouradian et Arnaud Santamaria Շաքե Մուրադյան և Առնո Սանտամարիա

տպագրված ... 22/04/2013

Էջի սկիզբ