Ֆրանկոֆոնիա. « Հնարավորություն Հայաստանի համար » [fr]

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, Հայաստանում ֆրանսիական համալսարանը մարտի 27-ին կազմակերպել էր համաժողով «Ֆրանկոֆոնիա. Հնարավորություն Հայաստանի համար » թեմայով , որին ներկա էին Արտգործնախարար պրն. Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն. Անրի Ռենոն, ՀՀ-ում Շվեյցարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Հունաստանի դեսպանները, ինչպես նաև Եվրամիության դեսպանը :

Ողջունելով հյուրերին, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրն. Ժան-Ժակ Մոնտուան ուրախությամբ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպությանը Հայաստանի անդամակցումը լավ հնարավորություն է նրա ճանաչման համար :

Ողջունելով « հայ-ֆրանսիական բացառիկ հարաբերությունները », Արտգործնախարարը հիշեցրեց, որ հայկական իշխանությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կշարունակեն իրագորել իրենց որդեգրած հանձնառությունները` ի նպաստ ֆրանկոֆոնիայի զարգացման :

JPEG - 53.4 ko

Ֆրանսիայի Դեսպանն իր հերթին հիշեցրեց Հայաստանը և Ֆրանսիան միավորող հազարամյա կապերի մասին և ընդգծեց, որ ընտրյալների վերապատրաստումը, ֆրանկոֆոնիայի տարածումը և մշակութային երկխոսության խրախուսումը այսօր Ֆրանսիայի հանձնառության առաջնահերթություններն են, օրինակ բերելով ՀՖՀ-ն որը « հայ-ֆրանսիական համագործակցության զարդն է» :

JPEG - 55.7 ko

Եվրամիության դեսպան պրն. Տրայան Հրիստեան ներկայացրեց Հայաստանի հետ ԵՄ գործակցության շրջանակները, մատնանշելով եվրոպական ծրագրերի ընձեռնած հնարավորությունները ուսանողների, ինչպես նաև ընդհանրապես հայազգի երիտասարդության համար :

Հայաստանում Շվեյցարիայի և Լեհաստանի դեսպանները նույնպես ելույթ ունեցան համաժողովին, որին ներկա էր ավելի քան 150 ֆրանկոֆոն ուսանող Ֆրանսիական համալսարանից, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ :

Եզրափակելով համաժողովը, պրն. Մոնտուան բարձր գնահատեց քննարկումների որակը, որոնք արդյունքն են հնչած ելույթների, ինչպես նաև ՀՖՀ ուսանողների բարձրացրած հարցերի, ինչը գալիս է ապացուցելու ֆրանկոֆոնիայի հանդեպ ունեցած հետաքրքրության և Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ