Ֆրանկոֆոնիան Վայոց Ձորում [fr]

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցությամբ, ֆրանկոֆոն Դեսպանների պատվիրակությունը, որի կազմում` Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Լիբանանի դեսպանները, Բուլղարիայի Առաջին Խորհրդականը և Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ Արտգործնախարարի Խորհրդականը, մեկնել էր Վայոց Ձոր:

Եղեգնաձորում ընդունելով պատվիրակությանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի զարգացման պատկերը` մարզում գործող վեց դպրոցներով, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն լեզուն և նշեց, որ 2013թ. սեպտեմբերին Ջերմուկում կբացվի ֆրանսերեն թեքումով դասարան:

JPEG - 67.8 ko
L’Ambassadeur de France accueilli dans la ville de Yegheknadzor par le gouverneur de la région du Vayots Dzor

Եղեգնաձորի երկրաբանական թանգարանից հետո, պատվիրակությունը այցելեց քաղաքի մշակույթի կենտրոն` մասնակցելու աշակերտների բեմադրած ներկայացմանը, որը նվիրված էր Ֆրանսիայի պատմությանը: Այս առիթով, Ֆրանսիայի դեսպանը ողջունեց Ֆրանկոֆոնիայի տարածման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը և գոհունակություն հայտնեց Հայաստանում` մասնավորապես Վայոց Ձորում, ֆրանսերեն լեզվի տարածման առաջընթացի կապակցությամբ:

JPEG - 78.9 ko
Les Ambassadeurs francophones et le gouverneur de la région du Vayots Dzor, devant le musée géologique de Yegheknadzor
JPEG - 66.1 ko
Les enfants de l’Ecole n°2 de Yegheknadzor avaient préparé un spectacle chanté, retraçant l’Histoire de France

Ծրագրում նախատեսված էր նաև այց Նորավանքի վանական համալիր (XIII-րդ դար) ինչպես նաև 6000 տարվա վաղեմություն ունեցող քարանձավ, որտեղ պահպանվել են գինեգործության մասին վկայություններ:

Հիշեցնենք, որ այս այցն իրականացվել է Հայաստանի տարբեր մարզեր ֆրանկոֆոն դեսպանների կանոնավոր այցերի շրջանակներում, որոնց նպատակը Հայաստանի ողջ տարածքում ֆրանսերեն լեզվի զարգացման խթանումն է:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ