Ֆրանկոֆոնիան Գյումրիում [fr]

Ֆրանկոֆոնիայի միամսյակի կապակցությամբ, Գյումրին արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է տարաբնույթ մշակութային միջոցառումներ. կինո` կանադական «Մեծ գայթակղություն» ֆիլմի ցուցադրմամբ, պոեզիա` Ժոել Բաստարի միջոցով, ֆրանսերենին նվիրված գիտաժողովներ:

Մարտի 24-ին, Գյումրիի քաղաքապետը ֆրանկոֆոն դեսպաններին հրավիրել էր դիտելու ավանդական պարային ներկայացմում` երիտասարդների կատարմամբ, համտեսելու ազգային կերարուրներ` պատրաստված Մասնագիտական կենտրոնի ուսանողների կողմից, ինչպես նաև գնահատել Ֆրանկոֆոն երկրները ներկայացնող ստենդները:

Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչները, մասնավորապես ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պրն. Օբոլենսկին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի դեսպան պրն. Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պրն. Ժան-Պոլ Մարտենը ծառ տնկեցին քաղաքի կենտրոնական զբոսայգում:

Ընդունելությունից հետո, օրն ավարտվեց շվեյցարական «Ալիոզ» խմբի համերգով` Քույր Արուսյակի ղեկավարած մանկատանը:

JPEG - 236.1 ko
Le Maire accueille la délégation des Ambasadeurs francophones Քաղաքապետն ընդունում է ֆրանկոֆոն դեսպանների պատվիրակությունը
JPEG - 368 ko
Danse traditionnelle des jeunes... Ազգային պար երիտասարդների կատարմամբ…
JPEG - 242.7 ko
...puis des enfants … ապա երեխաների
JPEG - 236.7 ko
Vive la France ! Կեցցե´ Ֆրանսիան
JPEG - 528.3 ko
Le Président du groupe des Ambassadeurs francophones et le Conseiller du ministre des affaires étrangères plante l’arbre de la Francophonie... Ֆրանկոֆոնիայի ծառը տնկեցին Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի դեսպանը…
JPEG - 279.8 ko
... aidé par le Conseiller culturel de l’Ambassade de France … և Ֆրանսիայի Դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը
JPEG - 465.6 ko
Les représentants de la Francophonie étaient venus nombreux à Gumri Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչները Գյումրիում

տպագրված ... 27/03/2012

Էջի սկիզբ