Ֆրանկոֆոնիայի օրեր 2023-ի մեկնարկ [fr]

Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ներկայացնում է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։ Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Ֆրանսիական ինստիտուտի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ifarmenie/

  • Մարտի 18-ից 26-ը – Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոն
    Մոսկվա կինոթատրոն

Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոնը կազմակերպում է Ֆրանսիայի դեսպանությունը / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը՝ Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացվող այս կարևոր կինեմատոգրաֆիական հանդիպման ընթացքում Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվեն վերջին տարիների արտադրության և Հայաստանում դեռևս չցուցադրված ինը ֆիլմեր։
Կատակերգություն, դրամա, անիմացիոն ֆիլմ… բազմաժանր ծրագիրը կհետաքրքրի բոլորին։

Մարտի 18, 19:00-ին - «Լրիվ դրույքով», ռեժ. Էրիկ Գրավել (Ֆրանսիա, 2022) / Հայերեն ենթագրեր
Մարտի 19, 17:00-ին - «Դայակը», ռեժ. Մոնիա Շոկրի (Կանադա, 2022) / Հայերեն ենթագրեր
Մարտի 20, 19:00-ին - «Վերահսկողությունից դուրս», ռեժ. Դիդիե Բարսելո (Ֆրանսիա, 2022) / Հայերեն ենթագրեր
Մարտի 21, 19:00-ին - «Շարունակել», ռեժ. Յոախիմ Լաֆոս (Բելգիա, 2019) / Ռուսերեն ենթագրեր
Մարտի 22, 19:00-ին - «Արթուր Ռամբո», ռեժ. Լորան Կանտե (Ֆրանսիա, 2022) / Ռուսերեն ենթագրեր
Մարտի 23, 19:00-ին - «Մագնիսական ռիթմեր», ռեժ. Վենսան Մաել Կարդոնա (Ֆրանսիա, 2021) / Ռուսերեն ենթագրեր
Մարտի 24, 19:00-ին - «Վերջին պարը», ռեժ. Դելֆին Լեիրսե (Շվեյցարիա, 2022) / Հայերեն ենթագրեր
Մարտի 25, 19:00-ին - «Ավազակների ջոկատը» , ռեժ. Ժան Բոդրի (Կանադա, 2014) / Հայերեն ենթագրեր
Մարտի 26, 17:00-ին - «Արջերի հանրահայտ ներխուժումը Սիցիլիա», ռեժ. Լորենցո Մատոտտի (Ֆրանսիա, 2019) / Հայերեն ենթագրեր

Միջոցառման մուտքն ազատ է։

  • Մարտի 17, 11:00-ին – Կոնֆերանս «Ֆեմինիստական դիվանագիտություն»
    Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գրադարան

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում պաշտոնավարող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների կին դեսպաններն ուսանողների հետ կքննարկեն ֆեմինիստական դիվանագիտությանը վերաբերող հարցեր։

  • Մարտի 17-ից ապրիլի 20-ը - Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգաշար

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը կներկայացնի երեք համերգային ծրագիր։

  • Մարտի 17, 19:00-ին – Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգ
    Կոմիտասի անվան կամերային երաժշտության դահլիճ
    Դիրիժոր՝ Ռալֆ Զիգետի (Ֆրանսիա)

Ծրագրում՝
Ժան-Ֆիլիպ Ռամո - «Նրբակիրթ Հնդկաստան», «Վայրենիների պարը»
Ժան-Ֆիլիպ Ռամո - «Կոնցերտ սեքստետ n°4 կլավեսինի համար»
Ֆրանսուա Կուպերեն - «Ֆրանսիականը» (Պասսակալիա «Ազգություններ»-ից)
Ժորժ Բիզե/ Ռոդիոն Շչեդրին - «Կարմեն սյուիտ»
Շառլ Գունո - «Սգերթ»

  • Ապրիլի 4, 19:00-ին – Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, Կոմիտասի անվան ազգային քառյակ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության դահլիճ
Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

Ծրագրում՝
Սեզար Ֆրանկ - «Քրիստոսի վերջին յոթ խոսքերը խաչի վրա»
Գաբրիել Ֆորե - «Ժան Ռասինի օրհներգը»

  • Ապրիլի 20, 19:00-ին – Հայաստանի ազգային կամերային նվագախումբ
    Բելգիայի դեսպանության հետ համագործակցությամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության դահլիճ
Դիրիժոր՝ Հմայակ Դուրգարյան
Ջութակ՝ Ֆրանսուա Պինո Բընուա (Ֆրանսիա)

Ծրագրում՝
Անրի Վիյոտան - «Ջութակի կոնցերտ No. 5, Op. 37»
Անրի Վիյոտան - «Fantasia Fantasia appassionata, Op.35»
Մորիս Ռավել - «Պավանա հանգուցյալ արքայադստեր համար»
Ֆրանսուա-Ժոզեֆ Գոսեկ - «Սոլ մինոր սիմֆոնիա»

  • Մարտի 28-ից ապրիլի 25-ը - Կինոակումբ
    Ազգային գրադարան

Երկրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը, Ֆիլմադարան ՀԿ-ի հետ համատեղ Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպում են ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ։
Այս տարի ամսական կցուցադրվի երկու ֆիլմ՝ 1930-ականներից մինչև մեր օրերի կինեմատոգրաֆիայից։
Կինոակումբը մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում՝ Ֆրանսիայի 7-րդ արվեստի պատմության մեծ դասականների ստեղծագործություններով։

Մարտի 28-ին, 19:00 - « Հաջողություն, Բալթազար » (1966), ռեժ. Ռոբեր Բրեսոն
Ապրիլի 11-ին, 19:00 - « Ստվերների բանակը » (1969), ռեժ. Ժան-Պիեր Մելվիլ
Ապրիլի 25-ին, 19:00 - «Ես՝ սևամորթ » (1958), ռեժ. Ժան Ռուշ

  • Մարտի 30-ին, 19:00 – Համերգ «Աստղային գիշեր»
    «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճ
    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ խմբավար և ֆրանսերենի առոգանության մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանի հետ ներկայացնում են ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների «Աստղային գիշեր» համերգը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ։
  • Մարտի 31-ին, 19:00 – «Կարմեն» օպերա
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ։ ֆրանսերենի առոգանության մարզիչ՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան։
  • Ապրիլի 15-ին, 19:00 – «Չբացահայտված Եվրոպա»
    «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կանտատա» մշակութային ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում են համերգ՝ մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի կատարմամբ՝ դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյանի։
Ծրագրում՝ ֆրանսիական երաժշտական ռոմանտիզմի ու իմպրեսիոնիզմի մարգարիտներ, որոնք առաջին անգամ կհնչեն Հայաստանում. Մորիս Ռավելի «Շեհերազադե» վոկալ ցիկլ և «Վիլլանել», ինչպես նաև Հեկտոր Բերլիոզի «Օֆելյայի մահը»։

  • Ապրիլի 1-ից 29-ը - Ֆիլմերի ցուցադրություններ «Խաղաղության էկրաններ» կազմակերպության կողմից
    «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոն

Ապրիլի 1-ին - «Երեխաները Տիմպելբախից», ռեժ. Նիկոլա Բարի (Ֆրանսիա, 2008) / Հայերեն ենթագրեր
Ապրիլի 14-ին - «Անունը», ռեժ. Ալեքսանդր դը լա Պատելիեր և Մաթյո Դելապորտ (Ֆրանսիա, 2012) / Հայերեն ենթագրեր
Ապրիլի 14-ին - «Երբ տխուր եմ», ռեժ. Լիլիթ Ալթունյան (Ֆրանսիա, 2021) / Հայերեն ենթագրեր

Ապրիլի 21-ին - «Հայաստան(ներ), արտիստների ժամանակը», ռեժ. Անահիտ Դասյո (Ֆրանսիա, 2019) / Հայերեն ենթագրեր
Ապրիլի 22-ին - «Մոլիեր», ռեժ. Լորան Տիրար (Ֆրանսիա, 2007) / Հայերեն ենթագրեր
Ապրիլի 28-ին - «Փետուր Կիկին», ռեժ. Նիկոլա Բիանկո-Լեվրեն (Ֆրանսիա, 2020) / Համր ֆիլմ
Ապրիլի 28-ին – «Արջը, որ խժռեց ճանճին», ռեժ. Պասկալ Էքէ և Սելիա Տիսերան (Ֆրանսիա, 2020) / Համր ֆիլմ
Ապրիլի 29-ին - «Փոքրիկ Նիկոլան», ռեժ. Լորան Տիրար (Ֆրանսիա, 2009) / Հայերեն ենթագրեր

  • Ապրիլի 6-ին, 10:00 - Ֆրանսերենի իմացության մրցույթ «Ասա ինձ տասը բառ բոլոր ժամանակներում»
    Երևանի n°56 դպրոց

Ֆրանսիայի հանրապետության Մշակույթի նախարարության և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հետ գործընկերությամբ կազմակերպվող «Ասա ինձ տասը բառ բոլոր ժամանակներում» մրցույթի 2023թ.-ի թողարկումը նպատակ ունի խթանել ֆրանսերենի ուսուցումը՝ լեզվի խաղային ու դինամիկ կիրառման միջոցով։ Մասնակիցները պետք է երկխոսություն վարեն ու ելույթ ունենան բեմի վրա։

  • Ապրիլի 12-ին և 13-ին - Երկլեզու դրամատիկական արվեստանոց
    ՃՇՀԱՀ

Երկլեզու դրամատիկական արվեստանոցը դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ 2021 թ.-ին ստեղծված մի նախագիծ է, որը Երևանի ու Գյումրիի մի խումբ երիտասարդ դերասանների հնարավորություն է տալիս մասնակցելու ֆրանսիացի, բելգիացի դերասանների, բեմադրիչների ու պարուսույցների կողմից անցկացվող աշխատարանների։
Մարտի 13-ից 25-ը երկու քաղաքներում տեղի կունենա ֆրանսիացի դերասան Էրիկ Լըկոնտի և պարուսույց Թիերի Թիու Նիանգի մասնակցությամբ աշխատարանը։
Ապրիլի 12-ին տեղի կունենա Նոննա Հովհաննիսյանի գծանկարների և նկարների ցուցահանդեսը, ով Արվեստանոցի կազմավորվան օրվանից ի վեր մասնակցում է վերջինիս աշխատանքներին։ Իսկ ապրիլի 13-ին իրականացված աշխատանքը կներկայացվի հանրությանը բելգիացի բեմադրիչ Միշել Բերնարի մասնակցությամբ։
Երկլեզու դրամատիկական արվեստանոց ծրագիրն իրականցվում է Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Իլ-դը-Ֆրանս շրջանի, SPFA ընկերության, «ԿԱԶԱ» և «Միասին» հիմնադրամների, Le Courrier d’Erevan պարբերականի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Համազգային ու Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների (Երևանի աշխատարանների անցկացման վայր), Գյումրու քաղաքապետարանի և ԹՈՒՄՈ-ի (Գյումրու աշխատարանների անկացման վայր) աջակցությամբ։

  • Ապրիլի 14-ից սկսած - Ալեքսիս Պոլի Désornements / Disornaments ցուցահանդես
    Գաֆէսճեան արվեստի կենտրոն

2014 թվականից ի վեր, ճանապարհորդության, կոմպոզիցիայի ու տարբեր համագործակցությունների միջոցով Ալեքսիս Պոլը ուսումնասիրում ու վերստեղծում է երգեհոնիկը (շարմանկա՝ շարժական մեխանիկական երաժշտական գործիք) և առհասարակ հանրաճանաչ մշակույթները։

Երգեհոնիկից փոխառված ծակոտաքարտի ու բռնակի միջոցով նա փորձում է շեղվել վերջինիս ավանդական կիրառությունից՝ երաժշտական նոտագրությունը փոխարինելով հայկական ասեղնագործության զարդանախշերի բազմազանությամբ և կրկնությամբ: Նախշերն ուղղակիորեն կիրառելով երաժշտական քարտերի վրա, դրանք որպես ձայնային գեներատորներ օգտագործելով՝ ստեղծվում են զարդ-ուրվականներ։ Ցուցահանդեսին կներկայացվեն երգեհոնիկի շուրջ արված այս շարունակական հետազոտությունների արդյունքում ստացված տեսողական և ձայնային ինստալյացիաներ, ինքնատիպ աշխատանքներ։

տպագրված ... 17/03/2023

Էջի սկիզբ