Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում : Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար [fr]

2016թվականի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, Ֆրանսիայի դեսպանությունը մարտի 15-ին Երևանում կազմակերպել էր «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով տնտեսական հանդիպում, որին մասնակցում էին քաղաքաշինության ոլորտի մասնագետներ, գիտաշխատողներ, ձեռնարկություններ, տնտեսական, հանրային և մասնավոր որոշում կայացնողներ, ասոցիացիաների և արհմիությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատություններ : Միջոցառումը, որն ընդհանուր առմամբ համախմբել էր ավելի քան 80 մասնակից, բացեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը :

«Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» համաժողովի նպատակն էր ներկայացնել քաղաքի տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ մշակութային կայուն զարգացման՝ Հայաստանում եւ Ֆրանսիայում իրականացված փորձը ի շահ բնակիչների բարեկեցության : Մասնակիցները ներկայացրին ածխածնից զերծ, ապագայի քաղաքի ծրագրեր և նախաձեռնություններ և քննարկեցին կոնկրետ հարցեր, ինչպես՝ քաղաքաշինական ծրագրերի մշակում, որը կհամախմբի օգտվողներին, կանաչ տրանսպորտը և էկոլոգիապես պատասխանատու շարժունակությունը, այլընտրանքային էներգիայի արտադրությունը, էներգաարդյունավետ և դրական էներգիայով շենքեր, ապրանքների և ծառայությունների բաշխման նոր երթուղիներ, թափոնների օգտագործումը որպես ռեսուրս, ինչպես նաև կայուն քաղաքի համար չափման ցուցանիշներ :

Այս հանդիպումը հանդիսանում է 2015թ. հոկտեմբերի 2-ին կայացած «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շուրջ հայկական առաջին հանդիպումների» շարունակությունը:

«Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» միջոցառումից հետո, ապրիլի 1-ին ժամը 18.00, Միրզոյան գրադարանում կկազմակերպվեն հանրային քննարկումներ ասոցիացիաների, պատգամավորների և մտավորականների մասնակցությամբ:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ