Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը Փարիզում [fr]

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը իր աշխատանքներն սկսեց չորեքշաբթի, հարգանքի տուրք մատուցելով Մալիի Հյուսիս-արևելքում` Կիդալում շաբաթ օրը սպանված RFI-ի (Ֆրանսիայի Միջազգային ռադիո) երկու լրագրողներին : «Բոլորը միաձայն դատապարտում և իրենց վրդովմունքն են արտահայտում բարբարոսական այս արարքի դեմ» ասվում է հաղորդագրության մեջ :

JPEG - 54.9 ko
Le Conseil permanent de la Francophonie s’est réuni mercredi à Paris

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Արտգործնախարարությունում, Փարզում: Գլխավոր քարտուղարի նախագահությամբ, այն համախմբում էր Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների անձնական ներկայացուցիչներին: Նիստին մասնակցում էր նաև Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար, տիկին Բենգիգին: Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդին հետևեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը նոյեմբերի 7-ին և 8-ին: Վերջինս Փարիզում համախմբել էր ֆրանկոֆոն երկրների նախարարներին: Այս առիթով նրանք քննարկեցին ֆրանկոֆոն բազմակողմ գործողությունների գլխավոր առանցքները և որոշեցին 2014թ. Դակարում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի թեման:

JPEG - 32.3 ko
La ministre de la francophonie lors du lancement du réseau des femmes francophones, en mars dernier

Անդամ երկրները քննարկեցին ֆրանկոֆոն տարածքի երկրների քաղաքական իրավիճակը, մասնավորապես Մալիի տեղը ֆրանկոֆոնիայի կառույցներում: « Փորձ արվեց հարված հասցնել Մալիի հենց սրտին: Սակայն չնայած տեռորիզմին, չնայած ցավին ու ծանր կորուստներին, Մալիի ժողովուրդը կարողացավ իրագործել իր գլխավոր նպատակը, այն է` կանգուն մնալ մինչև ընտրությունները»: Ահա թե ինչու այսօր Մալիի արժանապատիվ վերաինտեգրումը կարևոր նշանակություն ունի: Մենք Մալիի ժողովրդի կողքին ենք և կմնանք նրանց կողքին օրենսդիր մարմինների ընտրությունների ողջ ընթացքում: Ժողովրդավարությունը խորհրդանշող արդար ընտրություններով է, որ մենք պետք է պայքանենք ծայրահեղականներիի դեմ » հայտարարեց ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար տիկին Բենգիգին:

Նախարարը մասնավորապես շեշեց ֆրանկոֆոն տարածքում կանանց իրավունքների կարևորությունը, հիշեցնելով ֆրանկոֆոն կանանց առաջին համաշխարհային ֆորումի կայացումը, որը կազմակերպվել էր մարտ ամսին Փարիզում ՖՄԿ-ի հետ համատեղ, ինչպես նաև ֆրանկոֆոն կանանց ցանցի ստեղծումը, ինչը նրա բնորոշմամբ « կարևոր առաջընթաց էր նրանց իրավունքների համար »:

Լուսանկարները` francophonie.org

տպագրված ... 22/11/2013

Էջի սկիզբ