Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը (2018թ. մարտի 12-ից ապրիլի 12-ը)

2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը նշանավորող այս տարում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կներկայացնի ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով: Ֆրանսիայի դեսպանությունն առաջարկում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիր» 2018թ. մարտի 12-ից ապրիլի 12-ը, որը ներառվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի շրջակայքում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում:

Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տեղի ամրապնդման գործում, լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3-րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4-րդ լեզուն, աշխարհում խոսվող 5-րդ լեզուն է և միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում: Վերջապես ֆրանսերենը դեմոգրաֆիական ամենամեծ աճ գրանցած լեզուն է՝ 2050-2060թթ ֆրանսերեն խոսացողների թիվը կհասնի 700 000 000-ի:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և կամ գաստրոնոմիայի միջով:
• Ծրագիրը կբացվի 2018թ. մարտի 12-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնով : Փառատոնը կներկայացնի ժամանակակից (2013-ից 2017 թվականների արտադրության ֆիլմեր) և բազմազան (կատակերգություն, դրամա, անիմացիոն ֆիլմեր…) ծրագիր: Ընդհանուր առմամբ կցուցադրվի ինը ֆիլմ ֆրանսերեն լեզվով՝ ռուսերեն և հայերեն ենթագրերով: Բացմանը կցուցադրվի Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ֆիլմը, որը ֆրանսիական կինոյի խոշոր նվաճումն է (առաջադրում Սեզարի 13 անվանակարգերում), իսկ փակմանը՝ Էրիկ Տոլեդանոյի և Օլիվիե Նակաշի 2017թ. արտադրված «Տոնական խառնաշփոթ» ֆրանսիական կատակերգությունը : Այս ֆիլմի ռեժիսորները համաշխարհային ճանաչում ձեռք բերած Օմար Սիի մասնակցությամբ նկարահանված «Անձեռնմելիները» (1+1) ֆիլմի ռեժիսորներն են:

• Ուշադրության կենտրոնում կլինեն նաև գաստրոնոմիան և պատկերապատումը, որի շրջանակներում մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը : Նրանք առաջին անգամ են լինելու Երևանում և ներկայացնելու են իրենց «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» գիրքը (Գալիմար հրատարակչություն) : Ծրագրում՝ գրքի ներկայացում և ընծայագրում Բյուրոկրատ գրախանութ – սրճարանում, խոհարարական և նկարչական սեմինարներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում և Հայկական բարեգործական ընդհանուր միությունում :

Դրանից զատ, տիկին Եզգյուլյանը կմասնակցի «Goût de France» (Ֆրանսիայի համը) գաստրոնոմիական միջոցառմանը, իրադարձություն, որը 2018թ. մարտի 21-ին, ֆրանսիական գաստրոնոմիան տոնելու նպատակով կհամախմբի հինգ մայրցամաքների ավելի քան 2000 շեֆ խոհարարների : Յոթ ռեստորան և երկու մասնագիտական դպրոց Երևանում և Տիրամայր Հայաստանի մասնագիտական դպրոցը Գյումիում կմասնակցեն այս միջոցառմանը :

• Ֆրանկոֆոնիայի միամսյակի մյուս միջոցառումը « Et en plus je parle français…en Arménie ! » (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի 2018թ. մարտի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային նորությունների նոր՝ www.culturefrance.am կայքում : Մրցույթը կնպաստի հանրության լայն շրջանակներում և մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերեն լեզվի կիրառման խթանմանը : Լավագույն 6 թեկնածուները հնարավորություն կստանան լուսանկարվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից և դառնալ Հայաստանում ֆրանսերեն լեզվի դեսպանները (նրանց լուսանկարները կցուցադրվեն Երևանի փողոցներում) : Առաջին մրցանակը շահած մասնակիցը կստանա Ֆրանսիա ճանապարհորդելու հնարավորություն:

• 2018թ. մարտի 24-ին Հայկական Ալիանս ֆրանսեզը, կկազմակերպի ֆրանսերենի գրավոր մրցույթ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների, Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միության (ԿԱԶԱ), SPFA բարեգործական կազմակերպության, Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միության (ԿԱԶԱ), Ֆրանկոֆոն թվային կամպուս/Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) հետ գործընկերությամբ : Մրցույթին կարող են մասնակցել 13-ից 25 տարեկան պատանիներ և երիտասարդներ՝ դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդ ակտիվիստներ :

• 2018թ. մարտի 30-ին և 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը: « Avant-scène » ասոցիացիայի կողմից կազմակերպված այս փառատոնը, որ համախմբում է 13-ից 19 տարեկան շուրջ 100 աշակերտ, առաջարկում է ներկայացումներ, շվեյցարացի հեղինակ Էմանուել դել Պիանեի մասնակցությամբ սեմինարներ և թատերական հանդիպումներ :

• Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի Մանոն օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով 2018թ. ապրիլի 11-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում : Հինգ գործողությունից բաղկացած այս հայտնի կատակերգական օպերայի բեմադրող ռեժիսորն է Անդրեյս Ժագրասը, դիրիժորը՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ