Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր. Ֆրանսիայի Արտգործնախարարության մամլո խոսնակի հայտարարությունը [fr]

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը 2012թ. միջոցառումները նվիրել է « Le Français est une chance » (Ֆրանսերենը հաջողության հնարավորություն է) թեմային. « Ի նշան բարեկամության և համախմբման, ընձեռնենք այդ հնարավորությունը բոլոր նրանց, ովքեր ընտրել են ֆրանսերեն լեզուն` աշխարհի հետ հաղորդակցվելու համար և որոնց թիվը գնալով աճում է», Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության առրթով հայտարարեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար, պրն. Աբու Դիուֆը :

Մեր ֆրանկոֆոն գործընկերների (Բելգիա, Շվեյցարիա, Քվեբեկ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն) հետ համատեղ ընտրած տաս բառերը, այս տարի առանձնացնում են մտերմական և անձնային արտահայտումը « Âme (հոգի)
autrement (այլ կերպ), caractère (բնավորություն), chez (մոտ), confier (վստահել), histoire (պատմություն), naturel (բնական), penchant (խոնարհված), songe (անուրջ), transports (տրանսպորտ)
» : Այս տաս բառերը վերցված են Ժան-Ժակ Ռուսոյի ստեղծագործությունից, որի ծննդյան երեքհարյուրամյակը նշում ենք այս տարի :

Ֆրանսիայում, Արտաքին գործերի և Եվրոպական հարցերով նախարարությունը միանում է Մշակույթի և հաղորդակցության նախարարությանը և Կրթության, Երիտասարդության և Հասարակական հարցերի նախարարությանը` տոնելու Ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի շաբաթը:

Արտերկրում, մշակութային բաժինների ցանցը, 132 Ֆրանսիական ինստիտուտները և 445 Ալիանս Ֆրանսեզները, ինչպես նաև 480 դպրոցների և լիցեյների ցանցը համախմբվել են այս միջոցառման շուրջ:

Աշխարհում հաշվվում է 220 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 % -ի տարիքը չի անցնում 30-ը : Սա խոսում է նրա համապարփակության արդիականության մասին : Բացի լեզու լինելուց, ինչը նրա հիմնաքարն է, ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, կազմված 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի սպաս զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ