Ֆրանկոֆոնիայի համալսարանական էլիտան Երևանում [fr]

Վիետնամից հետո, այս տարի Հայաստանն էր հյուրընկալել ֆրանկոֆոնիային նվիրված հեղինակավոր Սենգորի անվան ամբիոնների ամենամյա հավաքը, որը տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Սենգորի անվան ամբիոնները, որոնք «ֆրանկոֆոնիայի համար նույնն են ինչ Ժան Մոնեի անվան ամբիոնները Եվրամիության համար», նպատակ ունեն խթանելու ֆրանկոֆոնիայի զարգացումը բազմալեզվության համատեքստում: ՀՀ Արտգործնախարար պրն. Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Սենգորի անվան ամբիոնների նրկայացուցիչներին և ընդունել Ամբիոնների ցանցի նախագահ պրն. Միշել Գայուի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ պրն. Ֆիլիպ Կանտրենի գլխավորած պատվիրակությանը:

JPEG - 54.2 ko
Les Chaires Senghor réunies à l’UFAR Սենգորի անվ. ամբիոնների ներկայացուցիչները ՀՖՀ-ում

Երկօրյա միջոցառումների ընթացքում, Սենգոր ամբիոնների ներկայացուցիչները և համալսարանների դասախոսները քննարկեցին ֆրանկոֆոնիայի նպատակներին, մասնավորապես կենտրոնական և արևելյան Եվրոպայում ֆրանսերենի հեռանկարներին առնչվող հարցեր: Այս ժողովը թույլ տվեց ամրագրել ամբիոնների միջև ծավալված համագործակցությունը և կիսել տեսակետներ Ֆրանկոֆոնիայի վերաբերյալ, որն այսօր համախմբում է ավելի քան 220 միլիոն ֆրանսախոսներ (2050-ին այդ թիվը կհասնի 770 միլիոն) և որի տնտեսական և քաղաքական դերը գնալով ավելի է ամրապնդվում:

JPEG - 47 ko
L’Ambassadeur de France pendant son allocution Ֆրանսիայի դեսպանի ելույթը
JPEG - 27.7 ko
Québec, Sénégal, Vietnam, Belgique, Chine, Roumanie, Suisse... Tous les continents étaient représentés Քվեբեքը, Սենեգալը, Վիետնամը, Բելգիան, Չինաստանը, Ռումինիան, Շվեյցարիան… Բոլոր մայրցամաքները ներկայացված էին
JPEG - 34.2 ko
Le recteur de l’université de Yaoundé avec l’Ambassadeur Յաունդեի համալսարանի ռեկտորը դեսպանի հետ

ՀՖՀ-ում կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի դեսպանը ողջունեց ֆրանսերեն լեզվի ակտիվ զարգացումը Հայաստանի երիտասարդ Հանրապետությունում:

JPEG - 75.8 ko
« Plus l’Arménie deviendra francophone, plus elle s’ouvrira au monde » « Որքան Հայաստանը դառնա ավելի ֆրանկոֆոն, այնքան ավելի բաց կլինի աշխարհի համար »

Ընդգծելով, որ « որքան Հայաստանը դառնա ավելի ֆրանկոֆոն, այնքան ավելի բաց կլինի աշխարհի համար», դեսպանը նկատեց, որ Սենգորի անվ. ամբիոնների հավաքի անցկացումը Երևանում, պատիվ է բերում Հայաստանին, որը 2012թ. դարձել է ՖՄԿ-ի լիիավ անդամ: ՀՀ Արտգործնախարարը ողջույնի խոսքով դիմավորեց հյուրերին և նախարարությունում ընդունեց դասախոսների պատվիրակությանը:

Նույն օրը, Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում ամբիոնների ներկայացուցիչները հնարավորություն ստացան հանդիպել հայ դասախոսների հետ: Այս առիթով, Ֆրանսիայի դեսպանը և Սենգորի անվ. ամբիոնների միջազգային ցանցի նախագահը բարձր գնահատեցին ՀՖՀ-ի առանցքային դերը և նրա Սենգորի անվ. դեռևս երիտասարդ ամբիոնը: Վերջինս, հետամուտ լինելով տնտեսական ֆրանկոֆոնիան զարգացնելու իր նպատակներին, արդեն իսկ կազմակերպել է տնտեսական ֆրանկոֆոնիային նվիրված համաժողով և քննարկումներ «Ֆրանկոֆոնիան` հնարավորություն Հայաստանի համար» թեմայով:

JPEG - 49.3 ko
Dialogue avec le recteur de l’université de Dakar et le président du Réseau des Chaires Senghor Երկխոսություն Դակարի համալսարանի ռեկտորի և Սենգորի անվ. ամբիոնների ցանցի նախագահի հետ
JPEG - 24.4 ko
Le recteur de l’UFAR, M. Montois, a chaleureusement accueilli les Chaires Senghor ՀՖՀ-ի ռեկտոր պրն. Մոնտուան ջերմորեն ընդունեց հյուրերին
JPEG - 40.1 ko
Pendant la réception à l’Ambassade
JPEG - 42.7 ko
Les professeurs de tous les horizons ont échangé sur l’avenir de la francophonie

 Լուսանկարները` Ֆրանսիայի դեսպանության

Սենգորի անվան ֆրանկոֆոն ամբիոնների միջազգային ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել`

- http://www.iframond.com/index.php?option=com_content&view=article&id=18&Itemid=28

- http://www.univda.it/fac_context_with_sublink.jsp?ID_LINK=333&area=180

տպագրված ... 12/11/2013

Էջի սկիզբ