Ֆրանկոֆոնիայի խթանումը Հայաստանում. Տիկին Ժիրարդենի այցը [fr]

2016թ. հունվարի 22-ից 23-ը Հայաստանում էր գտնվում Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի պետքարտուղար տիկին Աննիկ Ժիրարդենը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանում ֆրակոֆոնիայի զարգացմանն առնչվող հարցեր: Պետքարտուղարը խոսեց նաև տնտեսական համագործակցության մասին, մասնավորապես անդրադարնալով Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև հունվարի 26-ին կնքվելիք Վեդիի ջրամբարի կառուցումը ֆինանսավորելու մասին համաձայնագրին: Այս հանդիպումները նաև հիանալի առիթ էին հիշեցնելու Հայաստանն ու Ֆրանսիան միավորող ամուր կապերի մասին:

Տիկին Ժիրարդենի այցը նվիրված էր նաև կրթական համագործակցությանը: Այս առիթով Պետքարտուղարը այցելեց Հայաստանի Ալիանս ֆրանսեզ և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ նա հանդես եկավ ելույթով: Դիմելով բազմամարդ լսարանին, Պետքարտուղարը հիշեցրեց թե ինչ է իրենից ներկայացնում ֆրանկոֆոն տարածքն աշխարհում և ինչպիսին է այն Հայաստանում: Նա այնուհետև ընդգծեց, որ մեր երկրում ֆրանսերենի տարածումը պետք է էլ ավելի հեռուն գնա: Ելույթից հետո պետքարտուղարը մտքեր փոխանակեց ուսանողների հետ:

Հայաստանի պատմությանն ու ժառանգությանը ծանոթանալու նպատակով, պետքարտուղարն այցելեց Գառնու տաճար և Գեղարդի վանք, այնուհետեև, Ծիեռնակաբերդում նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Պետքարտուղար հանդիպեց նաև ֆրանկոֆոն հայ գործիչների հետ, ինչը վերստին ապացուցում է ֆրանսերեին լեզվի կենսունակությունը Հայաստանում:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ