Ֆիլմի մրցույթի հրավեր. Գիտաշխատողի մասին ֆիլմի փառատոն 2014 [fr]

JPEG

Գիտաշխատողի մասին ֆիլմի 15-րդ փառատոնը
, որը կազմակերպվել է Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) և Լորենի համալսարանի կողմից, տեղի կունենա 2014թ. հունիսի 10-ից 15-ը Ֆրանսիայի Նանսի քաղաքում:

Կարևորել և ճանաչելի դարձնել այն ֆիլմերը, որոնք պատկերում են գիտնականներին` իրենց առօրյա հետազոտությունների ընթացքում:

Մրցույթը բաց է բոլոր այն ֆիլմերի համար, որտեղ գիտաշխատող հերոսները ներգրավված են ֆիլմը գրելու, նկարահանելու կամ արտադրության գործընթացում: Ֆիլմերը պետք է ներկայացված լինեն ֆրանսերեն լեզվով կամ ֆրանսերեն ենթագրերով:

Եթե դուք համապատասխանում եք այս պրոֆիլին, ուզում եք ճանաչելի դարձնել ձեր հետազոտությունը, հրավիրում ենք մասնակցելու այս մրցույթին` ուղարկելով 2012թ. հունվարի 1-ից 2013թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նկարահանած ձեր ֆիլմը:

Տեղեկությունների համար`

- Գիտաշխատողի մասին ֆիլմի փառատոն, Փառատոնի գրասենյակ, CS 90102, 54519 Վանդյով-լե-Նանսի սեդեքս

- contact@filmdechercheur.eu

- + 0 33 (0)3 83 50 94 73

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ