Ֆիլդսի մեդալ – Արթուր Ավիլան պարգևատրվել է դինամիկ համակարգերի բնագավառում իր հետազոտությունների համար [fr]

13 – սա Ֆիլդսի մեդալ ստացած ֆրանսիացիների թիվն է :

Բրազիլական ծագումով ֆրանսիացի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտությունների տնօրեն՝ Արթուր Ավիլան վերջերս պարգևատրվեց Ֆիլդսի մեդալով :

Այս բարձր պարգևը, որը շնորհվում է 1936թ.-ից 4 տարին մեկ, ընդունված է համարել մաթեմատիկական գիտությունների <<Նոբելյան մրցանակ>> : Իսկ պաշտոնապես այն հայտնի է որպես <<Մաթեմատիկայում արտակարգ հայտնագործությունների համար շնորհվող միջազգային մեդալ>> :

JPEG - 18.4 ko
Artur Ávila
Photo : owpdb.mfo.de/ Breithaupt Katrin

Արթուր Ավիլան արժանացել է այս պարգևին դինամիկական համակարգերի հետազոտությունների շնորհիվ : Իր ուսումը սկսել է Բրազիլիայում, այնուհետև շարունակել է Ֆրանսիայում, 2006թ.-ին Ռիոյում ստեղծված Mixte Internationale CNRS IMPA միավորման շնորհիվ, ինչը ֆրանս-բրազիլական երկարամյա գիտական համագործակցության արդյունքն էր : Ծնված լինելով Ռիոյում և ներկայումս ունենալով եռկքաղաքացիություն, նա մատնանշում է Ֆրանսիայի գրավչությունը գիտահետազոտական բնագավառում :

Արթուր Ավիլան 13-րդ ֆրանսիացի դափնեկիրն է : Ընդհանուր առմամբ շնորհվել է 55 մեդալ, Ֆրանսիան ամենաշատ պարգևատրված երկիրն է, ԱՄՆ-ի հետ հավասար / եթե հաշվենք նաև Ալեքսանդր Գրոթենդիկին, որն ապատրիդ է, բաըց սովորել և աշխատել է Ֆրանսիայում/ : Արդեն հաջորդաբար 6-րդ անգամ է, որ ֆրանսիացի մաթեմատիկոսները ստանում են այս պարգևը, ինչն էլ հաստատում է ֆրանսիական մաթեմատիկայի ուրույն դերը համաշաարհային գիտության մեջ :

JPEG - 6 ko
Wikipedia

Ֆրանսիական մաթեմատիկական դպրոցի հաղթանակը բացատրվում է տաղանդների հայտնաբերման կուռ համակարգով, վաղ, բայց հաստատուն կարիերայի հեռանկարներով, մրցունակ աշխատավարձերով և լավագույն աշխատանքային պայմաններով : Այսպիսով Ֆրանսիան շարունակում է գրավել լավագույն ուղեղներին :

2014թ.-ը առաջին անգամ նշանավորվեց նաև կնոջ հաղթանակով – պարգևատրվել է նաև իրանական ծագումով ամերիկահայ՝ Տիկին Մարիամ Միրզախանյանը :

Ֆրանսիացի դափնեկիրների ամբողջական ցուցակը՝
- 1950 – Լորան Շվարց
- 1954 – Ժան-Պիեռ Սերր
- 1958 – Ռենե Թոմ
- 1966 – Ալեքսանդր Գրոթենդիկ / դափնեկիր է, բայց հրաժարվել է մրցանակից/
- 1982 – Ալեն Կոնն
- 1994 – Պիեռ-Լուի Լիոն և Ժան-Քրիստոֆ Յոկկոզ
- 1998 – Մաքսիմ Կոնցեվիչ /ֆրանկոռուս/
- 2002 – Լորան Լաֆֆորգ
- 2006 – Վենդելեն Վերներ
- 2010 – Սեդրիկ Վիլլանի և Նգո Բքո Շու / ֆրանկովիետնամացի/
- 2014 – Արթուր Ավիլա

տպագրված ... 14/08/2014

Էջի սկիզբ