Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի այցը Տավուշի մարզ ս/թ մայիսի 23-26-ը [fr]

Մամլո հաղորդագրություն

Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորությամբ պատվիրակությունը, որի կազմում են Դեպարտամենտի միջազգային կապերի, համագործակցության և եվրոպական հարցերի գծով փոխնախագահ Իզաբել Կոլլերին, դեպարտամենտի փոխնախագահ Ժորժ Սիֆֆրեդին և Դեպարտամենտի խորհրդի անդամ Պիեր Ուզուլիան կժամանեն Հայաստան՝ Տավուշի մարզի և Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու և համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար։

Պատվիրակությունը կմասնակցի Լուսաձորի պանրագործարանի ընդլայնված մասի բացման արարողությանը, կայցելի դեպարտամենտի աջակցություն ստացած երկու միկրոֆերմա և առիթ կունենա շփվելու կոոպերատիվներում միավորված անասնաբույծների հետ։

Պատրիկ Դեվեջյանի ղեկավարած պատվիրակությունը կհանդիպի նաև Դեպարտամենտի կողմից ֆինանսավորմամբ վերականգնված ոռոգման ջրանցքներից օգտվող ֆերմերների հետ՝ գնահատելու համար իրականացված ծրագրի ազդեցությունը բնակչության վրա։

Ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի վերակնքում

Մայիս 25-ին Պատրիկ Դեվեջյանի գլխավորած Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակությունը կհանդիպի Տավուշի մարզպետին՝ ավելի քան 6 տարի շարունակվող համագործակցությունը քննարկելու համար։ Այս հանդիպման ընթացքում 2016-2020 թվականների համար կվերակնքվի համագործակցության համաձայնագիրը։ Նախորդ համաձայնագրի շարունակություն հանդիսացող նոր համաձայնագիրը կարժեվորի մարզում կաթնարտադրության զարգացման ուղղված ջանքերը։

2008 թվականից սկսած Օ-դը-Սեն դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի Համահայկական հիմանդրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով։ Ավելի քան 4,2 մլն եվրո ներդրումներ են իրականացվել, Իջևանի հյուսիսում գտնվող 20 համայնքների մոտ 25,000 շահառու է ներգրավված այս ծրագրում։

Օ-դը-Սեն դեպարտամենտի միջազգային համագործակցության ծրագրերը

Դեպարտամենտի խորհուրդը թիրախավորված զարգացման ծրագրեր է իրականացնում աշխարհի 5 երկրներում՝ Հայաստան, Բենին (ոլորտը ընտրության փուլում է), Կամբոջա, Հաիթի, Մալի (այս երկրում անվտանգության հարցերի պատճառով ծրագիրը սառեցված է)՝ նպատակ ունենալով աղքատության և սովի դեմ պայքարել։ Դեպարտամենտի վարած քաղաքականությունը նպատակ է հետապնդում կայուն կերպով այդ երկրներում բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ծայրահեղ աղքատությունը հասարակության խոցելի շերտերի մոտ նվազեցնել, Օ-դը-Սենի բնակիչներին մոբիլիզացնել միջազգային համերաշխության գաղափարի շուրջ՝ նրանց խրախուսելու նմանապես ներդրումներ կատարել իրականացվող ծրագրերի մեջ, որոնց շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում շահառուների կենսապայմանների բարելավում թ տեղի ունենում։ 2016 թվականի Դեպարտամենտի խորհրդի կողմից հաստատված բյուջեով միջազգային համագործակցության ծրագրերին նախատեսվում է հատկացնել 1,53 մլն եվրո:

Contact presse:
Grégoire LEBOUC
01 47 29 32 32
glebouc@hauts-de-seine.fr

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ