Օրանժ, ֆրանսիական նորարար ձեռնարկություն Հայաստանում [fr]

2009թվականից Հայաստանում գործող Ֆրանսիական Օրանժ Արմենիա ընկերությունը, որի մուտքով զգալիորեն նվազեցին շարժական հեռախոսակապի և ինտերնետի գները հայ սպառողների համար, վերջերս հանդես եկավ ինտերնետ բաժանորդագրման նոր՝ « My Tab » առաջարկով թվային պլանշետ օգտագործողների համար:

La nouvelle offre internet d'Orange Armenia pour les détenteurs de tablette - JPEG Օրանժ Արմենիան, համատեղելով համաշխարհային կարգի փորձը և մրցունակ գները, նպատակ ունի դառնալ թվային պլանշետների համար ինտերնետ հասանելիության ոլորտի առաջատար: Այս շուկան մեծ աճ է արձանագրում Հայաստանում, որտեղ սմարթֆոն օգտագործողների թիվը գնալով մեծանում է: « My Tab » առաջարկը կապահովի անսահմանափակ և մշտական գերարագ ինտերնետ ամսական 2500դրամ սակագնով, ինչն էլ ավելի կդյուրացնի ինտերնետ հասանելիությունը հայ օգտատերերի համար:

JPEG - 16.1 ko
Andranik Harutyunyan, lauréat du concours « To Cannes 2014 », avec M. Francis Gelibter, directeur d’Orange Arménie, qui lui remet son invitation pour le festival de Cannes.

Օրանժ Արմենիան նաև հանդես է գալիս որպես ձեռնարկություն-քաղաքացի, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Բացի «Օգնենք աուտիստ երեխաներին» ծրագրից, որի նպատակը այս հիվանդությամբ տառապող մանուկների ու պատանիների կրթությունն է, ինչպես նաև սոցիալական և մասնագիտական ինտեգրումը, ընկերությունն ամեն տարի, սկսած 2010թվականից, երիտասարդ կինոգործիչների համար կազմակերպում է «Դեպի Կանն» մրցույթը, որի հաղթողը ստանում է Կաննի կինոփառատոնին մասնակցելու պատվո հրավեր: Այս տարվա մրցույթի թեման էր՝ «Երազ տեսա. կինոյում էի»: Ֆայսբուքում առավելագույն քվեներ հավաքած 15 տեսանյութերի հեղինակներն ստացան Մոսկվա կինոթատրոն այցելելու անսահմանափակ թվով մուտք երկու անձի համար: Ինչ վերաբերում է մրցույթի մրցանակակիր Անդրանիկ Հարությունյանին, ապա նա մեկնեց Կանն, որտեղ նրան բախտ վիճակվեց անցնելու փառատոնի կարմիր գորգի վրայով:

Le court métrage du lauréat Andranik Harutyunyan

Բացահայտեք «Դեպի Կանն» մրցույթի նախորդ տարիների դափնեկիրներին այստեղ՝:http://www.orangearmenia.am/en/events/to-cannes/

տպագրված ... 05/06/2014

Էջի սկիզբ