Օրանժ ձեռնարկությունը աջակցում է հայկական գյուղերի զարգացմանը [fr]

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում օրերս մեկնարկեց Օրանժ Արմենիա հիմնադրամի ամենահավակնոտ նախաձեռություններից մեկը՝ « Մեկ գյուղ» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և Արագածոտնի մարզպետը: Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի ներկայացրած ծրագիրը ներառում է չորս բաղադրիչ. տնտեսական, որի շրջանակներում նախատեսվող սպառողական կոոպերատիվի ստեղծումը կնպաստի գյուղում արտադրվող կաթի հավաքագրմանն ու վաճառքին, գյուղատնտեսական, որն ուղղված է ջրաբաշխման համակարգի վերանորոգմանը , բժշկական, որ ներառում է համայնքի բուժկետի վերանորոգումն ու բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումը և վերջապես ուսումնական, որի շնորհիվ կլուծվի գյուղի մանկապարտեզի վերանորոգման և խաղահրապարակների վերակառուցման հարցերը:

JPEG - 37.8 ko
Lancement du dernier projet "Village" d’Orange Arménie, avec l’Ambassadeur de France, le Préfet de la région de l’Aragatsotn et le Directeur général d’Orange Arménie

Օրանժ Արմենիա hիմնադրամը այս ծրագրին կհատկացնի 100 000 եվրո, որի իրականացումը վստահվել է Շեն բարեգործական կազմակերպությանը:

Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում հիշեցրեց Հայաստանում տեղակայված ֆրանսիական ընկերությունների և ֆրանսիական ինքնակառավարման մարմինների առանցքային դերը Հայաստանի զարգացման աջակցության գործում: Նա հպարտությամբ նշեց, որ Օրանժ Արմենիայի պես խոշոր ընկերությունն այս կերպ վկայում է իր օրինակելի հանձնառությունը՝ ի նպաստ հայկական գյուղերի, ինչպես նաև հոգեկան հիվանդությամբ տառապող երեխաների կամ թույլ տեսողություն ունեցող անձանց և մաղթեց այս ծրագրին իրեն արժանի հաջողություն:

JPEG - 23.5 ko
Les enfants d’Hartavan avaient pour l’occasion préparé un spectacle d’accueil
JPEG - 12.4 ko
L’Ambassadeur a salué l’engagement exemplaire d’Orange Arménie auprès des villages arméniens

PNG

Անցած տարի Օրանժ հիմնադրամը աջակցեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում պտղաբուծական կոոպերատիվի ստեղծմանը: Այս տարի, « Մեկ գյուղ» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երեք ծրագիր Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում:

Նույն օրը, Դավթաշենի մերձակա գյուղում Օրանժը բացեց նոր համակարգչային սրահ, այսպիսով գյուղի բնակչության և մասնավորապես երիտասարդության տրամադրության տակ դնելով այնպիսի սարքավորումներ, որոնք նրանց կօգնեն ծանոթանալ համակարգչին կամ կատարելագործել իրենց համակարգչային գիտելիքները:

JPEG - 36.9 ko
La nouvelle salle d’informatique de Davtashen, financée par Orange Arménie

Ինչպես Հարթավանում, այնպես էլ Դավթաշենում Դեսպանը և Օրանժ Արմենիայի պատվիրակության անդամներն արժանացան ջերմ ընդունելության ֆրանսերեն լեզվով:

Երկրում տեղակայվելուց ի վեր, հայկական գյուղերի զարգացումը Օրանժ Արմեինիայի ուշադրության կենտրոնում է: Այսպիսով, Օրանժ հիմնադրամի շնորհիվ, երեք տարվա ընթացքում, մարզերի ավելի քան 50 000 բնակիչ անվճար ակնաբուժական զննում է անցել և ավելի քան 3 500 մարդ վիրահատվել: Բացի այդ, Հանրապետության 37 գյուղերում բազմաթիվ համակարգչային սրահներ, խաղահրապարակներ և մանկապարտեզներ կահավորվել ենկամ վերանորոգվել:

JPEG - 27 ko
Lors du lancement du projet "Village" à Hartavan
JPEG - 11.3 ko
L’Ambassadeur a remercié les habitants d’Hartavan pour l’accueil chaleureux et francophone qui avait été réservé au lancement du projet d’Orange

տպագրված ... 26/03/2014

Էջի սկիզբ