«Օրանժ Արմենիա. հայրենանվեր ձեռնարկություն» [fr]

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) տարածքում կազմակերպված միջոցառման շրջանակներում Օրանժ Արմենիան Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ համալսարանի ուսանողներին հանձնեց 15 կրթաթոշակ:

JPEG - 28.4 ko
ՀՖՀ-ի ռեկտորը ընդունում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին և Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենին

ՀՖՀ-ի ռեկտորը՝ պրն. Ժան-Ժաք Մոնտուան, մատնանշել է այն սերտ համագործակցությունը, որ Օրանժ Արմենիան զարգացնում է այդ համալսարանի հետ՝ առաջարկելով ուսանողներին 15 ստաժավորում, ընդ որում քսան շրջանավարտ արդեն աշխատանք է գտել այդ կազմակերպությունում:

JPEG - 40.9 ko
ՀՖՀ-ի ռեկտորը կրթաթոշակ ստացող ուսանողների առջև ելույթի ժամանակ

Բարձր գնահատելով Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության մեջ Օրանժ Արմենիայի ունեցած ավանդը՝ Ֆրանսիայի դեսպանը ողջունել է այդ «Հայրենանվեր քաղաքացու» սոցիալական պատասխանատվությունը :

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն պրն. Ֆրանսիս Ժելիբտերը յուրաքանչյուր ուսանողին հանձնել է իր թոշակը ՝ պարտավորվելով շարունակել ՀՖՀ-ի և Օրանժ Արմենիայի միջև համագործակցությունը:
Հիշեցնենք ՀՖՀ-ում 1000-ից ավելի ուսանող սովորում է իրավունք, կառավարում և մարքետինգ:

JPEG - 44.4 ko
Պրն Ֆրանսիս Ժելիբտերը՝ Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենը, հանձնում է թոշակները Ֆրանսիայի դեսպանի և ֆրանսիական համալսարանի ռեկտորի ներկայությամբ
JPEG - 38.5 ko
Ֆրանսիայի դեսպանը պատասխանում է մամուլի ներկայացուցիչների հարցերին

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ