Օրանժ Արմենիան «ռազմավարական արտոնագիր» կնքեց ռուսական ՄեգաՖոն օպերատորի հետ [fr]

2012 թվի մարտի 30-ին Օրանժ - Ֆրանս Տելեկոմ ֆրանսիական օպերատորի մասնաճյուղ Օրանժ-Արմենիան ռոումինգի պայմանագիր կնքեց շարժական հեռախոսակապի Ռուսաստանի երկրորդ օպերատոր ՄեգաՖոն-ի հետ։

Ըստ պայմանագրի, Ռուսաստան մեկնող Օրանժի բաժանորդները ապրիլի 1ից կօգտագործեն ՄեգաՖոն-ի ցանցերը Հայաստանից և Ռուսաստանից մուտքի և ելքի զանգերի համար 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով (նախկինում՝ 690 դրամ/րոպե տեղական զանգի և 2760 դրամ/րոպե դեպի Հայաստան)։

Այսօր շուրջ 600 000 բաժանորդ ունեցող Օրանժ Արմենիան իր գործունեությունն սկսել է Հայաստանում 2009 թվականից։ Օպերատորի սպասարկման տիրույթում են ներգրավված Հայաստանի 600 քաղաքներ և գյուղական համայնքներ, իսկ հեռախոսացանցը մատչելի է ազգաբնակչության 95 տոկոսի համար։ Առ այսօր, 100 տոկոսով Օրանժ– Ֆրանս Տելեկոմ ֆրանսիական օպերատորի մասնաճյուղ Օրանժ– Արմենրան կաաաբել է 186 միլիոն եվրոյի ներդրում, ունի 700 աշխատակից, որոնց կեսը կանայք են։ 2011թվի գարնանը ընկերությունը ստեղծեց իր սեփական Օրանժ Արմենիան Հիմնադրամը, որի գործունեությունը կենտրոնում են մասնավորապես ծնողազուրկ երեխաները և աուտիզմով հիվանդ անձինք։

Օրանժ– Ֆրանս Տելեկոմը շարժական հեռախոսակապի համաշխարհային առաջատարներից է։ Գործունեություն է ծավալում 35 երկրներում, հաշվում է 172 000 աշխատակից, որից 105 000 Ֆրանսիայում, ունի 226 միլիոն շահառու և զգալի օժանդակություն է ցուցաբերում հեռահաղորդակցությունների նորացման ոլորտում։

JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ