Օրանժը Digitec Expo 2012 –ում [fr]
- Francis Gelibter, PDG d’Orange Armenia et M. Serge Sarksian, Président de la République d’Arménie Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը և ՀՀ Նախագահ պրն.Սերժ Սարգսյանը
Այս տարի առաջին անգամ Օրանժը մասնակցեց Digitec Expo ցուցահանդեսին, ամենամյա իրադարձություն, որտեղ ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի նորարմուծությունները: Ի թիվս 120 ընկերությունների և ապրանքանիշների, Օրանժը ներկայացված էր իր տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու Հայաստանում` ընկերության կողմից ներդրված նորամուծություններին:
Ցուցահանդեսը նշանավորվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ով այցելեց Օրանժի տաղավար: Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն պրն. Ֆրանսիս Ժելիբտերը նրան ներկայացրեց նորարարական արտադրանքների տեսականին :
Առաջին հերթին նա ներկայացրեց MyFi փոքրիկ սարքը շարժական ինտերնետի համար (այն տեղավորվում է գրպանում) : Այս սարքը թույլ է տալիս միաժամանակ ինտերնետին միացնել մինչև 5 սարքավորում միևնույն անլար ցանցի (Wi-Fi) միջոցով : Հենց այս փոքրիկ սարքի շնորհիվ է, որ Երևանի հասարակական տրանսպորտում (ավելի քան 100 ավտոբուսում) ներդրվեց անվճար Wifi :
Այցելուները հենց տաղավարում կարող էին փորձարկել Now 4 ինտերնետ մոդեմը և Օրանժի ցանցը : Օրանժը Հայաստանում միակ օպերատորն է, որ երկրի երեք խոշոր քաղաքներում առաջարկում 42 Mbps գերարագ շարժական ինտերնետ :
Օրանժը նաև առաջարկում է բարձր հստակության ձայն, հայաստանյան իր ողջ ցանցում գործարկելով նորարարական տեխնոլոգիա, որը շարժական հեռախոսակապի օգտատերերին թույլ է տալիս ստանալ ձայնի բացառիկ հստակ որակ: Օրանժի հետ, Հայաստանը դարձավ աշխարհի երկրորդ երկիրը, որը զինված է այս տեխնոլոգիայով :
Հասարակությանը ներկայացվեց նաև Ֆրանս Տելեկոմ խմբի ապրանքացանկի մեկ այլ արտադրանք` հսկող տեսխցիկ SIM քարտով, որը թույլ կտա ուղղակի Ձեր շարժական հեռախոսի միջոցով հետևել, թե ինչ է կատարվում տանը կամ աշխատանքի վայրում :
Օրանժի կողմից ներկայացված էին նաև այլ ապրանքներ, ինչպես օրինակ հեռուստատեսությունը շարժական հեռախոսով կամ Orange Blog-ը, որը Օրանժի տաղավարը վեր էր ածել փոխանակումների և բացահայտումների մի իսկական հարթակի :
- Le pavillon Orange lors de l’exposition Digitec 2012 Օրանժի տաղավարը Digitec 2012 ցուցահանդեսում