Օգնություն Համաշխարհային կինոներին [fr]

Օգնություն Համաշխարհային կինոներին ծրագիրը ընտրողական օգնություն է, որը տրամադրվում է Ֆրանսիայում տեղակայված կինոարտադրությամբ զբաղվող որևէ ընկերության` արտերկրում տեղակայված կինոարտադրությամբ զբաղվող որևէ ձեռնարկության հետ նրա համատեղ գործակցության շրջանակներում: Այն հատկացվում է խաղարկային, անիմացիոն կամ վավերագրական լիամետրաժ նախագծերի, որոնց առաջին ցուցադրումը նախատեսվում է ներկայացնել կինոդահլիճում և որոնց ցուցադրման տևողությունը պետք է գերազանցի մեկ ժամը:

Օգնությունը հատկացվում է կամ նկարահանումներից առաջ (օգնություն կինոարտադրությանը), կամ նկարահանումներից հետո (օգնություն հետարտադրությանը): Կինոարտադրության օգնության համար տրամադրվող առավելագույն գումարը յուրաքանչյուր նախագծին 250 000 եվրո է, իսկ հետարտադրության համար, յուրաքանչյուր նախագծին 50 000 եվրո:

Նախագծերը պետք է ներկայացնել առցանց`Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի կայքի (CNC) միջոցով:

Կինոնախագծի բնագիր մեկ օրինակ` արտադրողի ստորագրությամբ պետք է հասցեագրել համապատասխան բաժին,

- առաջին հանձնաժողովին ներկայացվող նախագծերի համար. Ֆրանսիական ինստիտուտ (Institut Français)

հասցե` Institut français, Département Cinéma – Nathalie Streiff – 8/14 rue du Capitaine Scott – 75015 Paris

- երկրորդ հանձնաժողովին ներկայացվող նախագծերի համար. Ազգային կինոկենտրոն (CNC)

հասցե` CNC, Département de la coopération – Jacqueline Ada – 3 rue Boissière – 75116 Paris

Յուրաքանչյուր կիսամյակի համար գրանցումները կատարվում են կոնկրետ ժամկետներում, որոնց մասին տեղեկություններ կգտնեք CNC-ի կայքում

PDF - 104.1 ko
Présentation détaillée Մանրամասն նկարագրություն
(PDF - 104.1 ko)

Մանրամասն տեղեկություններ

JPEG
JPEG

տպագրված ... 22/05/2012

Էջի սկիզբ