Քաղաքացիական հասարակությունը համախմբվում է գլոբալ տաքացման դեմ պայքարում [fr]

2016թ. հոկտեմբերի 13-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Խազեր էկոլոգամշակութային ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպել էր Փարիզյան համաձայնագրի իրականացմանը և 2016թ. նոյեմբերի 7-ից 18-ը Մարաքեշում կայանալիք Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի (COP) 22-րդ նստաշրջանին նվիրված համաժողով : Միջոցառմանը միացել էին նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ԵԱՀԿ-ն և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը:

Այս համաժողովը համախմբել էր հայկական քաղաքացիական հասարակության ավելի քան 60 անդամների՝ հիմնականում բնապահպանական և կրթական ասոցիացիաների ներկայացուցիչներ, դասախոսներ և հետազոտողներ, ինչպես նաև ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և ձեռնարկությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

COP 21-ի ֆրանսիական նախագահության այս վերջին փուլում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հիշեցրեց, որ Ֆրանսիայի գլխավոր նպատակը Փարիզյան համաձայնագրի ուժի մեջ մտնելն է 2016 թվականին՝ ներգրավելով հնարավորինս մեծ թվով պետություններ:

Հոկտեմբերի 4-ին, 73 երկիր, որոնց բաժին է ընկնում աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 59%-ը, վավերացրին Փարիզյան համաձայնագիրը : Հաշվի առնելով որ պայմանով նախատեսված կրկնակի շեմը հաղթահարվել է (55 երկիր, որոնք ներկայացնում են ընդհանուր արտանետումների առնվազն 55% -ը) Փարիզյան համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 30 օր հետո՝ 2016թ. նոյեմբերի 4-ին :

Հայաստանի կողմից Փարիզյան համաձայնագիրը 2016թ. սեպտեմբերի 21-ին ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Փարիզյան համաձայնագրի վավերացման պաշտոնական արարողության ընթացքում: Պարոն Շարպանտիեն խրախուսեց Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ նախաձեռնել Համաձայնագրի վավերացման գործընթացը, որպեսզի այն մինչև 2016 թվականի վերջն արդեն ուժի մեջ մտնի:

Այնուհետև, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի համար Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացն ու դրա հետևանքները ուժի մեջ մտնելուց հետո: ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ընդհանուր գծերով ներկայացրեց տարածաշրջանային զարգացման ծրագրերը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը :

Քննարկումներն ուղեկցվում էին կոնկրետ նկարագրություններով, որոնք վերաբերում էին էներգետիկ արդյունավետությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, այլընտրանքային էներգիայի արտադրությանը, գյուղական բնակավայրերի կայուն կառավարմանը, էկոլոգիական կրթությանը և բիոբազմազանության պաշտպանությանը: Համաժողովի ընթացքում դահլիճի հետ քննարկումներն ցույց են տալիս, որ գլոբալ տաքացման դեմ պայքարը ոչ միայն ինստիտուցիոնալ հարց է: Դա իրականում տարածքային դերակատարների, քաղաքացիական հասարակության գործն է, որոնք պետք է խթանեն և տեղական մակարդակով իրականացնեն նորարար լուծումները:

Retrouvez plus d’informations sur leur site.

տպագրված ... 17/10/2016

Էջի սկիզբ