Քաղաքաշինության Erasmus Mundus մագիստրատուրա [fr]

Եվրոպական EURMed մագիստրատուրան առաջարկում է կրթություն տեղանքի բարեկարգման և քաղաքաշինության բնագավառում: Erasmus Mundus – ը տրամադրում է քսան կրթաթոշակ արտասահմանյան և եվրոպացի դիմորդներին:

Միջերկրածովյան շրջաններում քաղաքաշինության բնագավառում ուսումնառության համար նախատեսված մագիստրատուրան եվրոպական ERASMUS MUNDUS մագիստրոսական ծրագիր է: Այն պատրաստում է մասնագետներ տևական բարեկարգման բնագավառում, ովքեր կարող են ուսումնասիրություններ կատարել միջերկրածովյա տիպի տարածքներում, որոնց մերձափյա շրջաններն աչքի են ընկնում լայնածավալ քաղաքաշինությամբ և արագորեն փոփոխվող ծայրամասերով: Համալսարանական համալիրի կողմից առաջարկվող կրթությունը խիստ բազմազան է` Քաղաքաշինություն և նախագծում (UPCAM), միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա և տարածքի հետազոտություն (USG), Աշխարհագրություն և պատմություն (US), Ճարտարապետություն և քաղաքաշինություն (UTL):

Ուսումնառությունը տևում է 4 կիսամյակ, դիցուք` 4 x 30 ակադեմիական կրեդիտ. առաջին և երկրորդ կիսամյակներում դասավանդվում են տարածքի նախագծման և վերլուծության հիմնադրույթները, իսկ երրորդ և չորրորդ կիսամյակներում համապատասխանաբար նախատեսվում է մասնագիտացում ընտրված ուղղության մեջ, հետազոտական կարողությունների բարելավում և տարածքի նախագծում, ավարտական թեզի շարադրում, այնուհետև` նախապատրաստում մասնագիտական գործունեությանը որևէ պետական կամ մասնավոր գործակալությունում կամ լաբորատորիայում:

Յուրաքանչյուր ուսանող իր ուսումնառության հենց սկզբից օգտվում է մանկավարժական անձնակազմի որևէ դասախոսի կողմից տրամադրվող անհատական օժանդակությունից: Դասավանդման լեզուն կախված է հյուրընկալող համալսարանից (իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն կամ պորտուգալերեն):

Ուսանողները պետք է սովորեն ամենաքիչը երկու հաստատությունում և պետք է տիրապետեն համալսարանական համալիրում օգտագործվող առնվազն երկու լեզվի: Հյուրընկալող համալսարանն ուսանողների համար կազմակերպում է լեզվի կատարելագործման դասընթացներ, ինչպես նաև ուսանողի ակադեմիական շարժունության ծրագրի մեջ մտնող մյուս համալսարանների դասավանդման լեզվի պարապմունքներ: Կախված յուրաքանչյուր ուսանողի ուսումնառության համալսարանների թվից` համալսարանական համալիրը տրամադրում է երկու կամ ավելի դիպլոմներ:

Ծրագրին կարող են մասնակցել հատակագծման, ճարտարապետության, աշխարհագրության, քաղաքաշինության կամ համապատասխան այլ բնագավառում Բակալավրի կամ Licence – ի (180 ակադեմիական կրեդիտ) որակավորում ունեցող դիմորդները: Լիսաբոնի Տեխնիկական համալսարանի դիմորդներն ընդունվելու համար պետք է ներկայացնեն նախնական տեխնիկական կրթության վկայական երրորդ և չորրորդ կիսամյակների համար: Ուսանողների ընտրությունը կկատարվի իրենց նախկին համալսարանական ուսումնառության առաջադիմության և օգտագործվող լեզուների տիրապետման մակարդակի հիման վրա:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք համալսարանի կայքը`

http://erasmus-mundus-eurmed.univ-cezanne.fr/

Excel - 23.5 ko
Formulaire Inscription/Գրանցման հարցաթերթիկ
(Excel - 23.5 ko)
PDF - 110.8 ko
Master/Մաստեր
(PDF - 110.8 ko)

տպագրված ... 13/03/2012

Էջի սկիզբ