Փարիզում ներկայացվել է « Հայաստանի պատմությունը » գիրքը [fr]

2013 թ. հունվարի 24-ին Փարիզում ներկայացվել է « Հայաստանի պատմություն. ակունքներից մինչև մեր օրերը » գիրքը, որի հեղինակներն են ֆրանսիացի պատմաբան-հայագետներ Անի և Ժան-Պիեռ Մահեները :

Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի հայերի մշակութային միության և Ֆրանսիայի հայ երիտասարդության և հայկական մշակույթի կենտրոնի կողմից :

Աշխատությունը ներկայացվեց Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վիգեն Չիտեչյանի պատվավոր նախագահությամբ, ով ողջունեց հեղինակների « խիզախ և միաժամանակ դժվարին նախաձեռնությունը »:

Բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ժան-Պիեռ Մահեն Ֆրանսիական ինստիտուտի անդամ է : Մինչև 1988 թ. նա հայերեն է դասավանդել Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում, իսկ մինչև 2010 թ. հանդիսացել հայագիտական հանդեսի տնօրենը : Ներկայումս նա ղեկավարում է քրիստոնյա Կովկասի բանասիրության և պատմագիտության ուսումնասիրությունները École pratique des hautes études-ում (« Գործնական բարձրագույն դպրոց »):

Անի Մաhեն, ով միևնույն խանդավառությունն է կիսում Հայաստանի նկատմամբ, դասական լեզուների մասնագետ է :

JPEG - 41.7 ko
"Histoire de l’Arménie: des origines à nos jours", en vente depuis novembre 2012 aux éditions "Perrin" « Հայաստանի պատմություն. ակունքներից մինչև մեր օրերը » գիրքը` վաճառքում 2012 թ. նոյեմբերից` "Perrin" հրատարակչությունում

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ