Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամի ծրագրերը [fr]

Գերազանցության ամբիոններ

Գերազանցության ամբիոնի նպատակն է ընդունել օտարերկրացի մաթեմատիկոսի Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամին կից լաբորատորիաներում:

Ընտրությունը կատարվում է մաթեմատիկական գիտությունների բոլոր բնագավառներից: 6 կամ 12 ամիս տևողությամբ այցը ֆինանսավորվում է տվյալ ամբիոնի դափնեկրի համար: Այցի ավարտին կազմակերպվում է գիտության օր:

Գերազանցության ամբիոնի ընտրված թեկնածուի ամսական մաքուր աշխատավարձը 6200 եվրո է:

Տեղեկություններ

Junior (երիտասարդական) ամբիոն

2012-2013 տարվանից սկսած Junior ամբիոնի ծրագրին փոխարինում է Հիմնադրամի մրցանակը:

Junior ամբիոնի ծրագիրը խրախուսում է երիտասարդ մաթեմատիկոսներին և ծրագրավորողներին և նրանց հնարավորություն է տալիս հետազոտություններ կատարել իր լաբորատորիաներում մի քանի ամիս շարունակ:

Տեղեկություններ

Հետ-դոկտորանտուրայի ծրագիր

Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամը մաթեմատիկայի և հիմնային ինֆորմատիկայի դոկտորներին 20 տեղ է առաջարկում:

Մեկ կամ երկու տարի տևողությամբ այս տեղերն առաջարկվում են Հիմնադրամին կից գիտահետազոտական լաբորատորիաներում:

Տեղեկություններ

Այցեր ասպիրանտների համար

Փարիզի մաթեմատիկական գիտությունների հիմնադրամը իրեն կից որևէ լաբորատորիայի ասպիրանտների համար ֆինանսավորում է մինչև 3 ամիս տևողությամբ գիտական այցեր դրսի ֆրանսիական կամ օտարերկրյա լաբորատորիաներում:

Տեղեկություններ

Կից լաբորատորիաների ցանկը.

  • Ժուսիոյի մաթեմատիկական ինստիտուտ (UPMC, UPD P7, CNRS)
  • Ժակ-Լուի Լիոն լաբորատորիա (UPMC, CNRS)
  • Հավանականության տեսության և այլատեսակ մոդելների լաբորատորիա (UPMC, UPD P7, CNRS)
  • Ապացույցների, ծրագրերի և համակարգերի լաբորատորիա (UPD P7, CNRS)
  • Ալգորիթմական ծրագրավորման լաբորատորիա. Հիմքեր և կիրառություններ (UPD P7, CNRS)
  • Մաթեմատիկական գիտական բարձրագույն դպրոցի կիրառություններ (ENS, CNRS)
  • Գիտական բարձրագույն դպրոցի ինֆորմատիկայի բաժին (ENS, CNRS, INRIA)
  • Փարիզ- Դոֆին համալսարանի համաձայնության մաթեմատիկական գիտությունների գիտահետազոտական կենտրոնը (Daufine-CNRS)
  • Փարիզ 5-ում կիրառական մաթեմատիկայի լաբորատորիա
  • Կոլեժ դը Ֆրանսի մաթեմատիկական չորս ամբիոններ
  • INRIA-ի 13 խումբ-նախագծերը. BANG, GALLIUM, GAMMA, GANG, MACS, MATHFi, MICMAC, PI.R2, POEMS, RAP, REO, SECRET, SISYPHE.
  • Փարիզի հյուսիսային համալսարանի Հետազոտության, Երկրաչափության և Կիրառությունների լաբորատորիա (LAGA)

տպագրված ... 09/03/2012

Էջի սկիզբ