Փարիզի գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղի հիմահարցի վերաբերյալ / 27-ը հոկտեմբերի 2014թ./ Նախագահականի հայտարարությունը

Հանրապետության նախագահն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Պ. Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ Պ. Իլհամ Ալիևին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հրավիրված Գագաթնաժողովում :

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը :

JPEG - 187.1 ko
Le Président Hollande accueillant son homologue arménien, Serge Sarkissian

Այս հանդիպումը կկազմակերպվել ի շարունակություն ս.թ. մայիսի 11-ից-13-ը Ֆրանսիայի Նախագահի Հարավային Կովկաս կատարած այցի, որի ժամանակ վերջինս մեկ անգամ ևս հաստատել էր Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահի, ստանձնած պարտավորությունները, այն է՝ շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հրադադարի ուժի մեջ մտնելուց քսան տարի անց :

Այս ամռանը Լեռնային Ղարաբաղում զինված ընդհարումների բազմապատկման համատեքստում, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի, Փարիզյան գագաթնաժողովը հնարավորություն ընձեռեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահներին վերսկսել ուղիղ երկխոսությունը : Հանրապետության նախագահը հատկապես մատնանշեց երկու կողմերի միջև ծագած լարվածության թուլացման անհրաժեշտության մասին :

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ որոշել են անցնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկությունների փոխանակմանը :

Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ուղղությամբ ակտիվացնել ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան եւ Միսնկի խմբի համանախագահների կողմից սահմանված սկզբունքների հիման վրա : Նա նշել է, որ ստատու-քվոն անընդունելի է :

JPEG - 165.2 ko
Le Président de la République a encouragé les Présidents arméniens et azerbaïdjanais à poursuivre le dialogue sur le conflit du Haut-Karabach

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել տարաձայնությունների հաղթահարման և իրենց բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել :

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են երկխոսության շարունակության շուրջ, այդ թվում՝ 2015թ. սեպտեմբերին Նյու-Յորքում անցկացվելիք Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողասրահներում :

Երեկոյան ընթրիքին Հանրապետության Նախագահը ու նրա հյուրերը ավելի լայնորեն քննարկել են կովկասյան տարածաշրջանի զարգացման վերաբերյալ հարցրերը, ինչպես նաև Ֆրանսիայի հետ հարաբերությունները :

publié le 20/12/2018

haut de la page