Փարիզի ակադեմիայի ռեկտորի այցը Երևան (2017թ. նոյեմբերի 2-ից 3-ը) [fr]

Իլ դը Ֆրանս ակադեմիական շրջանի ռեկտոր, Փարիզի ակադեմիայի ռեկտոր, Փարիզի համալսարանների կանցլեր, Ժիլ Պեկուն ս.թ. նոյեմբերի 2-ից 3-ը ժամանել էր Երևան: Փարիզի ակադեմիան (https://www.ac-paris.fr/) Փարիզ քաղաքի դպրոցական և համալսարանական կենտրոնն է, որտեղ 2017 -2018 ուսումնական տարում սովորում է 327 375 աշակերտ և 337 906 ուսանող, այդ թվում 60 000 օտարերկրացի:

Պարոն Պեկուի առաքելության նպատակն էր այցելել ֆրանսերենով դասավանդում իրականացնող ուսումնական հաստատություններ: Նա այցելել է Երևանի ֆրանսիական դպրոց, որտեղ սովորում է 182 աշակերտ՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ֆրանոֆոն բաժին, որը ստեղծվել է 2013թ. և այս ուսումնական տարում ունի 48 աշակերտ և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» (CEPFA), որը պատրաստում է մասնագետներ ռեստորանային և հյուրանոցային գործ, վարսահարդարում և դիմահարդարում մասնագիտությունների գծով, ինչպես նաև ատամանտեխնիկներ :

Այնուհետև նա «Սորբոնը և ֆրանսիացի մտավորականները և համախմբում հանուն հայերի 19-րդ դարի վերջում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, այնուհետև Երևանի պետական համալսարանում, որից հետո մտքեր փոխանակեց հայ պատմաբանների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսների հետ:
Առաքելության ավարտին, ռեկտորն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ՀՖՀ-ի հետ միասին աշխատում է համանման կենտրոն ստեղծելու նախագծի վրա :

Փարիզի ակադեմիայի ռեկտորի Հայաստանում իրականացրած առաքելության շրջանակներում, ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում ստորագրվեց երկու համաձայնագիր:

Ռեկտոր Ժիլ Պեկուն և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Փարիզի և Հայաստանի դպրոցական և բուհական հաստատությունների միջև գործընկերության վերաբերյալ, մասնավորապես Երևանի Բ. Ժամկոչյանի թիվ 119 ավագ դպրոցի և երկրում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող 10 դպրոցների միջև, Հայաստանում ֆրանսերենի դասավանդմանը և երկու երկրների երիտասարդների միջև մշակութային փոխանակմանն աջակցելու նպատակով:

Այս առիթով ստորագրվեց համագործակցության ևս մեկ համաձայնագիր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Բենիամին Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի և Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցի միջև՝ ֆրանսերեն լեզվով դասավանդում իրականացնող այս երեք ուսումնական հաստատությունների միջև համագործությունն ամրապնդելու նպատակով:

Conférence du Recteur Pécoud à l'UFAR
Conférence du Recteur Pécoud à l'UFAR
En visite au Lycée 119
En visite au Lycée 119, M. l'Ambassadeur et M. le Proviseur Karapetyan
En visite au Lycée 119, dans la classe bilingue
En visite au CEPFA
En visite au CEPFA
En visite à TUMO
Signature de la convention entre l'Académie de Paris et le Ministère de l'Education de la RA
Signature de conventione entre l'Ecole française, le Lycée 119 et l'UFAR
Conférence du Recteur Pécoud à l'UFAR

տպագրված ... 07/11/2017

Էջի սկիզբ