Փարիզը կհյուրընկալի 2024 թվականի Օլիմպիական խաղերը [fr]

Ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելուց մեկ դար անց, Փարիզն ընտրվել է 2024 թվականի օլիմպիական և պարօլիմպիկ խաղերի մայրաքաղաք:

Այս չորեքշաբթի, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Փարիզը հայտարարեց 2024 թվականի օլիմպիական և պարօլիմպիկ խաղերի մայրաքաղաք: Այս հաղթանակը Ֆրանսիայի և բոլոր նրանց հպարտությունն է, ովքեր սատարել են Ֆրանսիայի թեկնածությունը և կարողացել են ապացուցել դրա կարևորությունը:

PNG

Պատմական հաղթանակ Փարիզի և Ֆրանսիայի համար
Մեր երկրի համար անսահման հպարտություն է այն, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած1924 թվականի Օլիմպիական խաղերից 100 տարի անց, նա կրկին հնարավորություն ունի կազմակերպելու գալիք Օլիմպիական խաղերը: Այս հաղթանակն առավել գեղեցիկ է նրանով, որ ունի միայն հաղթողներ՝ Փարիզ 2024, Լոս Անջելես 2028, և իհարկե նրանով, որ ունի օլիմպիական ոգի :

Այս նվաճումը ձեռք է բերվել համատեղ ուժերով՝ Փարիզ 2024 թիմի, հիմնադիր անդամների և Ֆրանսիայի ողջ սպորտային համայնքի, ինչպես նաև տնտեսական և ոչ-կառավարական դերակատարների, ֆրանսիական հանրության և արտերկրում գործող դիվանագիտական և կրթական ցանցերի համընդհանուր համախմբման շնորհիվ :

Փարիզին հաջողվեց մշակել լավագույն ծրագիրը 2024 թվականի համար

Փարիզին հաջողվեց մշակել լավագույն ծրագիրը 2024 թվականի համար
Շնորհիվ նախորդ տարիներին առաջադրած թեկնածության ընթացքում ձեռք բերած փորձի, Փարիզը գործեց անսխալ՝ ոչինչ չթողնելով պատահականության քմահաճույքին: Ստեղծվեց ամփոփ և տպավորիչ, բոլոր առումներով առաջատար և նորարար մի ծրագիր՝ հենց քաղաքի սրտում:
Այս Օլիմպիական և պարօլիմպիկ խաղերը տարբերվում են բոլոր նախորդներից նրանով, որ համապատասխանում են Փարիզի և Ֆրանսիայի մարմնավորած արժեքներին, այն է՝ համերաշխություն, կայուն զարգացում և պատասխանատվություն բոլոր մակարդակներում:

• Սոցիալապես պատասխանատու խաղեր՝ ի սպաս բնակչության – Փարիզ 2024-ը կարևոր տեղ կհատկացնի սպորտին հանրության շրջանում՝ սպորտի միջոցով առողջության ամրապնդման և սպորտային դաստիարակության համար ձեռնարկված միջոցառումների միջոցով: Այս խաղերը լինելու են 100 տոկոսով մատչելի: Դրանք կբարելավեն սոցիալական ինտեգրումը և հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

• Պատասխանատու մոտեցում տարածքներին – Փարիզ 2024 Խաղերի անցկացման համար նախատեսվում է խուսափել անհարկի խոշոր շինությունների կառուցումից և տեղական բնակչությանը թողնել պիտանի ժառանգություն: Սարքավորումների 95 տոկոսն արդեն իսկ գոյություն ունեցող կամ ժամանակավոր շինություններ են: Կառուցվելու են երկու շինություն և 4500 բնակելի շենք, որոնք համապատասխանում են ներկայումս ակտիվ զարգացման փուլում գտնվող Սեն-Դընի թաղամասի կարիքներին:

• Տնտեսապես պատասխանատու խաղեր – Լիովին վերահսկվող արժեքով և մեծ մասամբ մասնավոր սեկտորի կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնության դրական տնտեսական ազդեցությունը գնահատվում է ավելի քան 10 մլրդ եվրո և 250 000 նոր աշխատատեղի ստեղծում:

• Էկոլոգիապես պատասխանատու խաղեր – Այս Օլիմպիական խաղերն առաջինն են, որ համապատասխանում են 2015թ. Փարիզում ստորագրված Կլիմայի մասին համաձայնագրի նպատակներին, այն է՝ 2012թ. Լոնդոնում կայացած խաղերի հետ համեմատած ածխաթթու գազի 55 տոկոսով պակաս արտանետում, սննդի 100 տոկոս կայուն աղբյուր, օլիմպիական սարքավորումների համար օգտագործվող100 տոկոս վերականգնվող էներգիա:

Սա հսկայածավալ աշխատանք է, որ իրականացվել է այս խաղերի համար և Օլիմպիադաներ կազակերպող կոմիտեին դեռևս սպասվում է իրականացնել մոտակա յոթ տարիների ընթացքում:
Սա նաև հնարավորություն է Ֆրանսիայի համար մեկ անգամ ևս ապացուցելու իր փորձագիտական հնարավորությունները համաշխարհային մակարդակով սպորտային միջոցառումներ կազմակերպելու առումով և առիթ՝ սպորտի բոլոր երկրպագուների համար նոր լույսի տակ բացահայտելու մեր երկրի բացառիկ ժառանգությունը:

տպագրված ... 26/09/2017

Էջի սկիզբ