Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգի ուղիղ հեռարձակումը Երևանի Օպերայի հսկա էկրանին [fr]

Մասնակցեք բացառիկ մի փորձի՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Օպերայի թատրոնի հսկա էկրանին, 2015թ. ապրիլի 21-ին:

Համերգի հեռարձակումը կկայանա ժամը 22.00, հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը (մուտքն ազատ է):

JPEG

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս կապակցությամբ ստեղծած երաժշտությունը:

Այս առիթով կազմված նվագախումբը, որը համախմբում է լավագույն երաժիշտների և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ծագումով հայ հանրահռչակ մենակատարների մի ամբողջ համաստեղություն, Գյուլբենկյան հիմնադրամի երգչախմբի հետ միասին կկատարի Մոցարտի Ռեքվիեմը՝ ղեկավարությամբ Ալեն Ալթինօղլուի:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ