«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողով [fr]

Ապրիլի 10-ից 12-ը տեղի կունենա «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողովը:

JPEG - 2.8 Mo
«Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողով

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցաբար և Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Թումոյի աջակցությամբ ապրիլի 10-ից 12-ը կազմակերպում է «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային համաժողովը:

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն արհեստական բանականության, մեգատվյալների դերը կայուն զարգացման մեջ և կիբերավտանգության թեմաները:
Երեքօրյա թեմատիկ 4 կլոր սեղանների շուրջ քննարկումները կանցկացվեն հանրային, մասնավոր տնտեսական և գիտական ոլորտների միջազգային բանախոսների մասնակցությամբ:

Աշխատանքային լեզուներ՝ ֆրանսերեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ
Մուտքն ազատ է

Մանրամասները՝ http://bit.ly/2WV43iO

տպագրված ... 15/04/2019

Էջի սկիզբ