Տպագրության և հրատարակության աջակցության ծրագիր 2015 [fr]

Փարիզի Salon du livre՝ գրքի ամենամյա ցուցահանդեսին ընդառաջ (20/03/2015 –ից 23/03/2015), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը սիրով ներկայացնում է 2015թ. Տպագրության և հրատարակության աջակցության ծրագրի արդյունքները.
-  Տիկին Շուշանիկ Թամրազյանը (Նաիրի հրատարակչություն) երեք ամսով կմեկնի Առլի գրական թարգմանիչների միջազգային քոլեջ՝ թարգմանչական նախագիծ իրականացնելու նպատակով :
-  Տիկին Անահիտ Ավետիսյան (Ակտուալ Արվեստ հրատարակչություն) Փարիզյան սալոնին կմասնակցի Գրքի ազգային կենտրոնի Fellowship ծրագրի շրջանակներում :
-  Աջակցություն ֆրանսիական գրականության հայերեն թարգմանությանը.
 Ժան Ժընեի «Աղախինները», տպագրությունը նախատեսվում է հունիսին Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից
 Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը», տպագրությունը նախատեսվում է փետրվարին Անտարես հրատարակչության կողմից
 Դանիել Արսանի «Մի որոշակի ապրիլ Ադանայում», տպագրությունը նախատեսվում է ապրիլին Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից
 Միշել Բյուտորի «Ռեպերտուար», տպագրությունը նախատեսվում է օգոստոսին Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից
 Ժան-Լյուկ Լագարսի «Սպասելով, որ անձրև գա», տպագրությունը նախատեսվում է մարտին Զանգակ հրատարակչության կողմից
 Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճանապարհորդություն դեպի գիշերվա ավարտը», տպագրությունը նախատեսվում է դեկտեմբերին Անտարես հրատարակչության կողմից
 «Մայրիկ, քո գրկում» (մանկապատանեկան գրականություն), տպագրությունը նախատեսվում է հունիսին Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից
 Կախարդը, նրա աղջիկը և գայլը (մանկապատանեկան գրականություն), տպագրությունը նախատեսվում է հունիսին Ակտուալ Արվեստ հրատարակչության կողմից
 Իվ Բոնֆուայի «Ժամը ներկայացնում է», տպագրությունը նախատեսվում է հունիսին Նաիրի հրատարակչության կողմից

Անդրադարձ 1991թվականից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից իրականացվող «Օժանդակություն տպագրությանը և հրատարակությանը» ծրագրին.

-  Գրքի ազգային կենտրոնի կողմից հայ թարգմանիչների կարճաժամկետ կեցության համար նախատեսված կրթաթոշակներ՝ 1993 թվականից ի վեր 35 կրթաթոշակ,
-  Գրքի ազգային կենտրոնի կողմից թարգմանությանը տրամադրվող վարկեր՝ 2001թվականից ի վեր 55 նախագծի ցուցաբերվել է աջակցություն,
-  Օգնություն տպագրությանը ծրագիր (իրավունք /կամ թարգմանություն) 1991թվականից ի վեր, 78 ստեղծագործության ցուցաբերվել է աջակցություն :

PNG PNG

տպագրված ... 06/03/2015

Էջի սկիզբ